Հիմք ընդունելով «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 25-րդ և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 46-րդ հոդվածները, ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 16-րդ հոդվածի 26-րդ կետով` համայնքի ավագանին որոշում է.
Համայնքային ենթակայության մանկապարտեզների գործող կանոնադրությունները համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 515-Ն որոշմամբ հաստատված նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրության պահանջներին։
1. Համայնքային ենթակայության «Դիլիջանի թիվ 1 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատել նոր խմբագրությամբ /հավելված 1/:
2. Համայնքային ենթակայության «Դիլիջանի թիվ 2 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատել նոր խմբագրությամբ /հավելված 2/:
3. Համայնքային ենթակայության «Դիլիջանի թիվ 3 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատել նոր խմբագրությամբ /հավելված 3/:
4. Համայնքային ենթակայության «Դիլիջանի թիվ 4 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատել նոր խմբագրությամբ /հավելված 4/:
5. Համայնքային ենթակայության «Դիլիջանի թիվ 5 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատել նոր խմբագրությամբ /հավելված 5/:
6. Համայնքային ենթակայության «Դիլիջանի թիվ 6 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատել նոր խմբագրությամբ /հավելված 6/:
7․ Համայնքային ենթակայության «Հաղարծնի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատել նոր խմբագրությամբ /հավելված 7/։
8․ Համայնքային ենթակայության «Թեղուտի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատել նոր խմբագրությամբ /հավելված 8/։
9․ Կանոնադրական փոփոխությունները օրենքով սահմանված կարգով ներկայացնել իրավաբանական անձանց պետական ռեգիստր` գրանցման։