«Եթե Աստված բարեհաճի մի անգամ Հայաստան գալ, ես նրան կհյուրասիրեի Հովքում: Սա աշխարհի բոլոր գեղեցիկ անկյուններից տարբերվում է նրանով, որ այստեղ մարդ մոռանում է մեռնելու մասին»:
Գրիգոր Պահլավունի
Գոշավանքը գտնվում է Գոշ գյուղի կենտրոնում Դիլիջանից դեպի արեւելք 16 կմ հեռավորության վրա Տանձուտ գետի գեղատեսիլ կիրճում, ծովի մակերեւույթից 1230 մետր բարձրության վրա: Այն բաղկացած է 12-13-րդ դարերում կառուցված մի քանի եկեղեցական կառույցներից եւ սրբատեղիներից, որոնք ձեւավորել են հոյակապ ճարտարապետական համալիր: Վանքը ունեցել է գրապահոց, որը նմանատիպ շինության լավագույն նմուշներից է /1241-1291թթ/: Եկեղեցու մուտքի մոտ դրված է 1291թ. վարպետ Պողոսի կողմից պատրաստված հայտնի Ասեղնագործ խաչքարը:
Հաղարծինը 10-13-րդ դարերի միջնադարյան վանքային համալիր է, գտնվում է Դիլիջանից դեպի արեւվելք 12 կմ հեռավորության վրա: Բաղկացած է 4 եկեղեցիներից, երկու մատուռներից, սեղանատնից ժամատներից եւ խաչքարերից: Սեղանատունը համարվում է նմանատիպ շինությունների մեջ բարձր ճարտարապետական արժեք ներկայացնող կառույց:
Facebook
Location on Google Maps
YouTube