|
09.07.25
Հանրային քննարկման վերաբերյալ իրազեկում
|
Հուլիսի 16-ին՝ ժամը 14:00-ին, Դիլիջանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Դիլիջան–Սևան նոր թունելի կառուցման աշխատանքների բնապահպանական և սոցիալական հարցերի վերաբերյալ հանրային քննարկում: Հարցերի դեպքում, կարող եք կապ հաստատել՝ - «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ, ՀՀ, 0010 ք. Երևան, Կառավարության տուն 3, հեռ։ 010511391 - «ՏՐԱՆՍՆԱԽԱԳԻԾ» ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԱՀԵՏԱԶՆՆԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ), ՀՀ, ք. Երևան, Դավիթ Անհաղթի փող., 23 շենք, հեռ: +374-10-241191
|
|
09.07.25
Անվճար տիկնիկային բեմադրություններ Դիլիջան համայնքում
|
Սիրով տեղեկացնում ենք, որ Արցախի «Ծիլ» տիկնիկային ստուդիան իր՝ արվեստի շարժական ճամբարի շրջանակներում լինելու է Դիլիջան համայնքում՝ ներկայացնելու տիկնիկային գեղեցիկ բեմադրություններ (ղեկավար՝ Արմեն Գաբրիելյան): Հուլիսի 17–ին` ժամը 11:00-ին՝ Աղավնավանք գյուղական բնակավայր՝ մանկապարտեզի բակ, ժամը 17:00-ին՝ Գոշ գյուղական բնակավայր՝ Գոշավանքի հարակից տարածք։ Հուլիսի 18–ին՝ ժամը 11:00–ին՝ Հաղարծին գյուղական բնակավայր՝ մանկապարտեզի հարակից տարածք, ժամը 16:30–ին՝ Դիլիջանի թիվ 3 մանկապարտեզի բակ։ Բոլոր ներկայացումներն անվճար են: Սիրով սպասում ենք բոլորիդ😊
|
|
08.07.25
Վերակառուցվող Թեղուտ բնակավայրը
|
Դիլիջան համայնքի ղեկավարը տեսանյութ է հրապարակել Թեղուտ բնակավայրից՝ ներկայացնելով ՀՀ կառավարության կողմից իրականացվող ճանապարհաշինական աշխատանքները։ Տեսանյութում նշվում է, որ ՀՀ կառավարության «Հրատապ ծրագրի» շրջանակներում Թեղուտում ասֆալտապատվում է 2490 գծամետր երկարությամբ ճանապարհ։ Կառուցվում են հենապատեր և պատնեշներ, երկկողմանի սալարկվում են մայթեր, տեղադրվում են սելավատար խողովակներ։ Ծրագիրը նպատակ ունի բարելավել բնակավայրի ենթակառուցվածքները և ապահովել բնակիչների ավելի հարմարավետ և անվտանգ երթևեկություն: Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:
|
|
07.07.25
Թեղուտ բնակավայրում երկրորդ դրամաշնորհային ծրագրի մասին
|
Ստեղծե՛ք բերքատու անկյուն՝ հենց ձեր բակում«Գյուղական համայնքների և գյուղատնտեսության զարգացման խորհրդատվական ծառայությունը (RDAC)» իրականացվում է «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման (CAFSEP)» ծրագրի շրջանակներում։Ձեր հողատարածքը կարող է դառնալ ձեր հաջողության հիմքը։Ծրագրին կարող եք դիմել, եթե- բնակվում եք Դիլիջանի Թեղուտ բնակավայրում,- ունեք մինչև 500 քմ (0.05 հա) ազատ տնամերձ հողատարածք,- պատրաստ եք տրամադրել համաֆինանսավորում (բնեղեն արտահայտությամբ)՝ ծրագրի արժեքի 10%-ի չափով,- վերջին 5 տարիների ընթացքում չեք ստացել համանման աջակցությունԾրագրին կարող եք դիմել մինչև սույն թվականի հուլիսի 9-ը։Դիմումներ կարող եք ներկայացնել վարչական ...
Մանրամասն |
|
05.07.25
Դիլիջան համայնքի ղեկավարի շնորհավորանքը ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ
|
Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ մեր պետության կարևոր օրերից մեկի՝ Սահմանադրության տոնի կապակցությամբ: Դեպքերի հաջորդական զարգացմամբ 1995 թվականի հուլիսի 5-ին Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրությամբ ամրագրվեց պետականության ինքնիշխանությունը: Մեր իրավունքների ու անկախության գլխավոր երաշխավոր Սահմանադրությունը միաժամանակ հավասարակշռության այն հենասյունն է, որի վրա կերտվում են օրինականությունը, սահմանադրական կարգը, քաղաքացիական ազատությունը՝ ի նվիրում ինքնիշխան, ժողովրդավար ու բարեկեցիկ երկիր ունենալու երազանքի: Մեր երկրին ու բոլորիս մաղթում եմ խաղաղություն ու ամրություն, կայուն ու արժանապատիվ զարգացում:
|
|
04.07.25
Արցախցի ընտանիքները պետական աջակցության ծրագրին կկարողանան դիմել
|
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին կկարողանան դիմել միջոցառման հիմնական պայմաններին բավարարող բոլոր ընտանիքներըՀուլիսի 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու համար կարող են դիմում ներկայացնել միջոցառման հիմնական պայմաններին բավարարող բոլոր ընտանիքները՝ անկախ կազմից, անչափահաս երեխաների քանակից և թիրախային խմբի պատկանելությունից։Մինչ այս եղած կարգավորումների համաձայն՝ ծրագրի 2-րդ փուլի շահառուների համար (նրանք են՝ 2 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն, 1 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են կառուցել տուն) դիմումների ընդունման ...
Մանրամասն |
|
04.07.25
Թեղուտ բնակավայրում դրամաշնորհային ծրագրի մասին
|
Թեղուտ բնակավայրի հարգելի՛ բնակիչներ,Կարող եք զարգացնել Ձեր բիզնեսը «Գյուղական համայնքների և գյուղատնտեսության զարգացման խորհրդատվական ծառայությունը (RDAC)» իրականացվում է «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման (CAFSEP)» ծրագրի շրջանակներում։Եթե դուք կամ Ձեր ընտանիքը զբաղվում եք գյուղատնտեսական գործունեությամբ և ձգտում եք ընդլայնել Ձեր բիզնեսը, ապա այս ծրագիրը հենց Ձեզ համար է։Ծրագրին կարող եք դիմել, եթե· Տնտեսությունը ղեկավարվում է կնոջ կամ երիտասարդի (մինչև 35 տարեկան) կողմից,· Ունեք ընդհանուր առմամբ 1.5-ից 3 հա գյուղատնտեսական հողատարածք, որից մինչև 1.5 հա կարող է ընդգրկվել ծրագրում,· Ավելի քան 1 տարի զբաղվում ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |