|
21.11.25
Մի՛ այրեք խոզանները և չորացած տերևները
|
|
Մեր հանրության շրջանում թյուր կարծիք կա, որ գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ կամ հետո խոզանների ու բուսական մնացորդների այրումը նպաստում է հողի որակական հատկանիշների բարելավմանը։Հարգելի քաղաքացինե՛ր, այրելով խոզանները դուք պարզապես նպաստում եք շրջակա միջավայրի կարևորագույն բաղադրիչների ոչնչացմանը, և մասնավորապես՝ հողի որակական հատկությունների կորստին:Բացի շրջակա միջավայրին հասցվող այլ վնասները և վտանգների առաջացումը, կրակը վատթարացնում է հողի օրգանական կազմը, նվազեցնում խոնավությունը, մակերևույթային շերտը քայքայվելով վերածվում է մասնիկների, որի հետեւանքով հողը հեշտությամբ է ենթարկվում քամու և ջրի էրոզիայի:Հնձած արտերի այրումը նպաստում է հողում եղած շատ օգտակար նյութերի քայքայմանը , այրվում ...
Մանրամասն |
|
|
19.11.25
Աշխատանքային խորհրդակցություն Տավուշի մարզպետի աշխատակազմում
|
|
Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել է նաև Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը: Քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, քաղաքաշինության, սուբվենցիոն ծրագրերի մասին հարցեր։
|
|
|
19.11.25
Արտուշ Սահակյանի 100–ամյակի հոբելյանական միջոցառում
|
|
Այս տարի լրանում է անվանի դիլիջանցի, «Վաստակավոր ուսուցիչ», «Լավագույն ուսուցիչ» և մի շարք այլ բարձր կոչումների արժանացած Արտուշ Սահակյանի հոբելյանական 100–ամյակը։ Արտուշ Սահակյանը շուրջ 60 տարի անմնացորդ նվիրվել է սերունդների կրթության և դաստիարակության գործին, մեծ ներդրում ունենալով Դիլիջանի կրթական կյանքում։ Դեկտեմբերի 5–ին՝ Ա. Սահակյանի ծննդյան տարեդարձի օրը, Դիլիջանի համայնքապետարանը, Դիլիջանի ավագ դպրոցը և Դիլիջանի համայնքային կենտրոնը համատեղ կազմակերպում են հուշ–ցերեկույթ՝ նշելու այս բացառիկ հոբելյանը։Միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին՝ ժամը 10:00–ին, Դիլիջանի ավագ դպրոցի Ա. Սահակյանի անունը կրող դասասենյակում. մեծարման ցերեկույթին ...
Մանրամասն |
|
|
18.11.25
Մեկ միլիարդ դրամը գերազանցող ընթացիկ կապիտալ ծրագրեր Դիլիջանում՝ Կառավարություն-համայնք գործակցությամբ
|
|
ՀՀ Կառավարությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ ներկայացվում են համայնք–Կառավարություն համատեղ իրականացվող ծրագրերը: Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:
|
|
|
17.11.25
Այսօր Ուսանողների միջազգային օրն է
|
|
Սիրելի՛ ուսանողներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ։ Ուրախ եմ արձանագրել, որ ունենք գիտելիքը արժեք դարձնող, նոր գաղափարներով ու առաջադիմական մտածողությամբ սերունդ, ովքեր վստահորեն կերտելու են մեր երկրի ապագան։ Սիրելի՛ ուսանողներ, Թող ձեր յուրաքանչյուր օրը լինի բացահայտումներով լի, սովորելու կամքը՝ անսպառ, իսկ հաջողությունները ձեր մշտական ուղեկիցը դառնան։ Հարգանքով՝ Դավիթ Սարգսյան Դիլիջան համայնքի ղեկավար
|
|
|
10.11.25
Վթարային ջրանջատում Տավուշի մարզում նոյեմբերի 11/12-ին
|
|
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 11-ին ժամը 09:00-ից մինչև նոյեմբերի 12-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի՝ Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը:Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
|
|
|
10.11.25
Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների օրն է
|
|
Սիրելի գործընկերներ, հարգելի համաքաղաքացիներ,Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետությունում Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ։ 1996 թվականի նոյեմբերի 10-ին մեր երկրում առաջին անգամ անցկացվեցին համայնքի ավագանու ընտրություններ, որոնք դարձան տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման և զարգացման մեկնարկային կետը։Իմ համոզմամբ՝ ինքնակառավարումը ոչ միայն կառավարման համակարգ է, այլև արժեքային միջավայր, որտեղ ձևավորվում է փոխադարձ վստահություն, պատասխանատվություն և համագործակցություն բնակիչների ու իշխանության միջև։Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի բոլոր համայնքների գործընկերներին, Դիլիջան համայնքի ավագանու անդամներին, համայնքապետարանի աշխատակազմին և մեր բնակիչներին՝ իրենց նվիրված ...
Մանրամասն |
|
|
05.11.25
Դարձի՛ր խնամատար, փոխի՛ր մեկ կյանք
|
|
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է երեխաների պաշտպանությանն ուղղված քաղաքականության շրջանակներում զարգացնել խնամատարության գործընթացը։Գործընթացի շրջանակներում նախարարությունը, համագործակցելով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հետ, իրականացնում է լայնածավալ միջոցառումներ՝ ուղղված ռիսկային իրավիճակում հայտնված երեխաների համար այլընտրանքային ընտանեկան խնամքի ծառայությունների ընդլայնմանը:Այդ նպատակով ՀՀ մարզերում նախատեսվում են հանդիպումներ, որոնց ընթացքում մասնագետները կզրուցեն, կներկայացնեն խնամատարության ընդհանուր գաղափարն ու խնամատար ծնողների առաքելությունն այն մարդկանց, որոնք փոքրիշատե հետաքրքրված են ինստիտուտի էությամբ և կարող են դիտարկվել որպես հնարավոր խնամատար ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |