Ծրագիր N 1
|
Անվանում | Տավուշի մարզի Դիլիջան համայնքի 2025 թվականի բյուջեն |
Նպատակ | «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթների պահանջների կատարումով։ Բյուջեի կազմման հիմքում ընկած են խնայողականությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը և հստակեցումը:
Բյուջեն, լինելով համայնքի եկամուտների ձևավորման ու ծախսերի կատարման տարեկան ֆինանսական ծրագիր, ուղղված է ՏԻՄ-ին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում համայնքային ծրագրերի իրականացմանը: Այն ակնկալվող եկամուտների և առաջարկվող ծրագրերի ու միջոցառումների համապարփակ թվարկումն է գալիք ֆինանսական տարվա համար՝ ՏԻՄ-ի գործունեության յուրաքանչյուր բնագավառում: Որպես պոտենցիալ սպառողների միջև սահմանափակ միջոցների համապարփակ և հետևողական բաշխում՝ բյուջեն ՏԻՄ-ի գործունեության ֆինանսական կառավարման առանցքն է: Համայնքի բյուջեի կառուցվածքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող լիազորությունների և դրանց համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից ելնելով բաժանվում է վարչական և ֆոնդային մասերի: Եկամտային և ծախսային հատվածներում կանխատեսումներն ու ծրագրավորումները իրականացվում են յուրաքանչյուր մասի համար առանձին: Համայնքի բյուջեի պլանավորումն իրականացվել է եկամուտների և ծախսերի ֆինանսական կառավարման միջակայքային (բարձր և ցածր) և ռեգրեսիոն մեթոդներով՝ վերջին երեք տարիների ընթացքում համայնքային բյուջե հաշվեգրված և փաստացի մուտքագրված եկամուտների հոսքի և առկա բազաների հիման վրա: |
Ժամանակահատված | 01/01/2025 - 31/12/2025 |
ԿարգավիՃակ | Գործողության ժամկետի մեջ է
|
Իրականացնող կազմակերպություն(ներ) | ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ |
Ֆինանսավորող(ներ) | |
Ծրագրի ղեկավար | |
Բովանդակություն |
 |
(293.50 Կբ)
|
|
Առնչվող փաստաթղթեր |
(16.91 Կբ) Հիմնավորում |
|
Հաշվետվություն(ներ) | |
|