Դիլիջան քաղաք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ
ԴԻԼԻՋԱՆ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՁՆԱԳԻՐ
1. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Դիլիջանի տարածքում 19-րդ դարի 70-ական թվականներին կատարված հնագիտական հետազոտությունները ցույց են տվել, որ այստեղ մարդը սկսել է ապրել ուշ բրոնզե և վաղ երկաթե դարերից (մթա 2-րդ հազարամյակի վերջ- 1-ին հազարամյակի սկիզբ)։ Դամբարանադաշտեր են հայտնաբերվել Ռեդկին լագերի, Խրտնանոցի և Պապանինոյի տեղամասերում։ Հայտնաբերված նյութերի մեծ մասը Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, Թբիլիսիի, Բաքվի և Երևանի թանգարաններում են, մի մասն էլ Դիլիջանի երկրագիտական թանգարանում։ Դիլիջանի հիմնադրման բուն տարեթիվը դեռևս հայտնի չէ։ Ներկայիս Դիլիջանի տարածքը մտել է պատմական Մեծ Հայքի Այրարատ նահանգի Վարաժնունիք գավառի մեջ։ 4-րդ դարում՝ երբ Հայաստանը բաժանվել է Բյուզադիայի և Պարսկաստանի միջև, այդ հողերը (պատմական Հովք) մտել են Գուգարքի մարզի Ձորափոր գավառի մեջ և հանդիսացել են հայոց թագավորների հանգստավայր և արքայական որսատեղի։ Կապված պատմական իրադարձությունների հետ քաղաքի տարածքի անվանումները և սահմանները մի քանի անգամ փոխվել են։ 8-րդ դարում այդ տարածքները մտել են Կայենի գավառի կազմի մեջ, իսկ ավելի ուշ Կուստ-Արցախյան նահանգի մեջ։ 15-րդ դարից մինչև Արևելյան Հայաստանի Ռուսաստանին միավորումը՝ դրանք մտնում էին Գանձակի խանության մեջ։ Այնուհետև դրանք մտել են Ելիզավետապոլի նահանգի մեջ։
2. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ
3. ՀԱՄԱՅՆՔԻ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը (մմ)
4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1.1. Համայնքում ընդգրկված բնակավայրերը և դրանց հեռավորությունը համայնքի կենտրոնից
1.1) Հաղարծին
1.2) Թեղուտ
1.3) Հովք
1.4) Գոշ
1.5) Խաչարձան
1.6) Աղավնավանք
11
10
23
22
25
27
2. Նախկին (ՀԽՍՀ) վարչական շրջանի անվանումը
Դիլիջան
3. Համայնքի հեռավորությունը՝
3.1) մայրաքաղաքից (կմ)
96
3.2) մարզկենտրոնից (կմ)
40
3.3) պետական սահմանից ուղիղ գծով (կմ)
3.4) նախկին շրջկենտրոնից (կմ)
3.5) միջպետական նշանակության ավտոճանապարհից (կմ)
4. Համայնքի բարձրությունը ծովի մակերևույթից (մ)
1100-1510
5. Համայնքի վարչական տարածքը (քառ. կմ/հա)
625.25
6. Սահմանակից համայնքների անվանումները
Վանաձոր, Իջևան
7. Համայնքապետարանի էլեկտրոնային փոստի հասցեն
dilijan1@yahoo.com
8. Համացանցային պաշտոնական կայքի հասցեն
www.dilijancity.am
9. Համայնքի ղեկավարի հեռախոսահամարը
+374 268 2-25-85
10. Համայնքապետարանի հեռախոսահամարը
268 -2-25-85
11. Համայնքի հեռախոսային կոդը
0268
12. Համանքում փոստային բաժանմունքի առկայությունը (այո, ոչ)
այո
13. Համայնքապետարանի փոստային դասիչը
3901
14. Հաստատված գլխավոր հատակագծի առկայությունը (այո, ոչ)
ոչ
15. Քաղաքացիների սպասարկման գրասենյակի առկայությունը (այո, ոչ)
5. ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԸ
2024թ.
1. Մշտական բնակչության թվաքանակը
26 701
2. Գրանցված ծնունդների քանակը
160
2.Մահացության դեպքերի քանակը
173
3.Ամուսնությունների քանակը
64
4. Ամուսնալուծությունների քանակը
12
5. Տնային տնտեսությունների թիվը
8355
6. Ընտանեկան նպաստ ստացող տնային տնտեսությունների քանակը
782
7. Կենսաթոշակառուների քանակը
8. Հաշմանդամություն ունեցող անձանց քանակը
481
6. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Գրադարանների քանակը
4
2. Արվեստի դպրոցների քանակը
2
3. Երաժշտական դպրոցների քանակը
3
4. Նախադպրոցական հիմնարկների քանակը
8
5. Հանրակրթական դպրոցների քանակը
13
6. Նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունների քանակը
0
7. Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների քանակը
8. Բարձրագույն ուսումնական հաստատությունների քանակը
1
9. Մարզադպրոցների քանակը
7. ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ
1. Համայնքի բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը (մ2)
19435
2. Բազմաբնակարան շենքերի ընդհանուր թիվը
106
3. Բնակելի տների (առանձնատների) ընդհանուր թիվը
7057
8.ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
1.Հողեր, ընդամենը (հա)
4732.38
2.Գյուղատնտեսական նշանակության հողեր (հա)
23572.06
3.Բնակավայրերի ընդհանուր տարածքը (հա)
63316,23
4. Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը
1300
6. Մանր եղջերավոր անասունների (ոչխար և այծ) գլխաքանակը
543
7. Խոզերի գլխաքանակը
439
8. Գյուղատնտեսական տեխնիկա
8.1 տրակտորներ (քանակը)
8.2 կոմբայններ (քանակը)
9. Գյուղացիական տնտեսությունների թիվը
9. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
1. Էլեկտրական ենթակայանների քանակը
2. Համայնքում գազաֆիկացման առկայությունը (այո, ոչ)
Այո
3. Համայնքում աղբավայրի առկայությունը (այո, ոչ)
4. Գերեզմանատան առկայությունը համայնքում (այո, ոչ)
5. Համայնքային ենթակայության ճանապարհների ընդհանուր երկարությունը (կմ)
123 կմ
6. Կոմունալ և ճանապարհաշինական տեխնիկայի առկայությունը
Ոչ
6.1 Ինքնաթափ բեռնատար մեքենաների քանակը
6.2 Էքսկավատորների քանակը
6.3 Թրթուրավոր տրակտորների քանակը
6.4 Գրեյդերների քանակը
6.5 քանակը
6.6 Աղբատար մեքենաների քանակը
9
6.7 Բազմաֆունկցիոնալ կոմունալ մեքենաների քանակը
6.8 Վակումային փոշեկուլ մեքենաներիքանակը
6.9 Ավտոաշտարակների քանակը
7. Համայնքի տարածքով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը (կմ)
8. Համայնքի տարածքում գործող առևտրային բանկերի մասնաճյուղերի առկայությունը (այո, ոչ) և դրանց քանակը
Այո, 7
9. Ներհամայնքային երթուղիների առկայությունը (այո, ոչ)
10. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Համայնքի վարչական բյուջեի եկամուտներ (հազ. դրամ)
Ընդունված բյուջե
Փաստացի
1.Ընդամենը եկամուտներ
2. Հարկային եկամուտներ, ընդամենը այդ թվում`
135309.9
184230.9
2.1 հողիհարկ
41217.6
2.2 գույքահարկ
94092.3
3.Պաշտոնական տրանսֆերտներ, ընդամենը
3.1 դոտացիա
681384.6
3.2 սուբվենցիա
676480.3
4.Մուտքեր հողի օտարումից
249000
Համայնքի վարչական բյուջեի ծախսեր(հազ. դրամ)
1. Ընդամենը ծախսեր
1030206.8
Համայնքի ֆոնդային բյուջեի եկամուտները (հազ. դր)
1. Ընդամենը ֆոնդային
բյուջեի եկամուտներ
250000
424073.8
Պետ. բյուջ. կապիտալ ծախս. նպ.
հատկացումներ(սուբվենցիաներ)
277269.5
Ֆոնդային բյուջեի ծախսեր (հազ. դրամ)
989082,4
1. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
Համայնքապետարանի աշխատողների քանակը
83
Համայնքային ծառայողների թիվը
44
2. Ապարատի պահպանման ծախսերը, ընդամենը (հազ. դրամ)
195915.9
3. Ավագանու անդամների թվաքանակը
21
12. ՀԱՄԱՅՆՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Հիմնախնդիրը
Ակնկալվող լուծումը
Դիլիջան համայնքի ճանապարհների և ջրագծերի հիմնանորոգում:
Համայնքի միջոցներ, պետբյուջեից տրամադրվող սուբվենցիա:
Մշակույթի պալատի հիմնանորոգում:
Տարածքի միջին բացարձակ բարձրությունը 1256 մետր է: Ռելիեֆը բարդ է: Աղստեւ գետի ողողահունը եւ դարավանդները հարթ են իսկ լանջերը թեք են կտրված հեղեղատներով: Տարածքի կլիման չափավոր տաք եւ խոնավ է: Դիլիջանը միջին լեռնային անտառային գոտու տիպիկ կլիմայական առողջավայր է, որի հիմնական բուժական գործոններն են միջին եւ բարձր լեռնային կլիման, բարենպաստ թթվածնային ռեժիմը, անկրկնելի լանդշաֆտային առանձնահատկությունները, բուժիչ հանքային ջրերի առկայությունը: Դիլիջան առողջարանային քաղաքի բնական արժեքվոր հարստություններից է անտառը, որը կազմում է 34000 հեկտար տարածք։ Անտառի բուսական և կենդանական աշխարհի պահպանման, հարստացման և տեղական պայմաններում նոր տեսակների ստացման նպատակով 1958 թվականին կազմակերպել է պետարգելոց, որի բազայի վրա 2002 թվականին ստեղծվել է «Դիլիջան ազգային պարկը»։ Անտառային զանգվածը կազմում է ազգային պարկի տարածքի 94%-ը, անտառում աճում են շուրջ 40 տեսակի արժեքավոր ծառատեսակներ և 18 տեսակի թփեր։ Հիմնական անտառ կազմող ծառատեսակներն են կաղնին, հաճարենին, բոխին: Սաղարթավոր տերևաթափ ծառատեսակներից տարածված են նաև թխկու, կեչու, հացենու, ուռենու, լորենու, թեղու և այլ տեսակներ։ Ասեղնատերև ծառատեսակներից կազմված անտառները պարկում գրավում են սահմանափակ տարածք։ Այստեղ աճում են երկարակյաց կենու 300-400 տարեկան ծառեր , որոնք ունեն մինչև 25 մետր բարձրություն և բնի 80-100 սմ տրամագիծ։ Երրորդական ժամանակշրջանից եկած այս ծառատեսակների պուրակներից մեկը, որը գտնվում է Գետիկի ավազանում ամենախոշորն է Անդրկովկասում։ Որպես բնափայտ հատկապես բարձր են գնահատվում կաղնու, հաճարենու և բոխու բնափայտը։ Պարկի տարածքում աճում են նաև վայրի մրգատուներ՝ տանձենի, խնձորենի, սալորենի։ Թփատեսակներից հադիպում են մորենի, տխլենի, իլենի, փշարմավ, մրտավարդ, հապալասենի, հաղարջենի, կակտոշենի, հասմիկ, սզի, զկեռ, մամուխ փշավոր, մոշենի, քարամոշ և այլն։ Ըստ օգտագործման նշանակության պարկի բուսատեսակներից հանդիպում են 123 սննդում օգտագործվող տեսակներ։ Աճում են շուրջ 180 դեղաբույսեր (անթառամը, դաղձը, ուրցը, մեղրածուծը, լոշտակը, մալտակը և այլն)։ Անտառում շատ են նաև սնկերի տեսակները, որոնց մեծ մասը օգտագործվում են մարդու սննդում։ Հարուստ է ազգային պարկի կենդանական աշխարհը։ Կաթնասուններից այստեղ հանդիպում են գորշ արջ, գայլ, կզաքիս, ջրասամույր, լուսան, անտառային կատու, պարսկական սկյուռ, անտառային քնամուկ, ոզնի, այծյամ, ազնվացեղ եղջերու, վայրի խոզ և այլն։ Անտառի բնորոշ թռչնատեսակներից են մարեհավը, լորը, գորշ կաքավը, կասպիական հնդկահավը, վայրի աղավնին, սպիտակագլուխ անգղը, գառնանգղը, թզուկ արծիվը, բերկուտը, բազեների բազմաթիվ տեսակներ։ Սողունների դասից հանդիպում են մողեսների, օձերի, և կրիաների կարգի ներկայացուցիչներ։ Երկկենցաղներից հանդիպում են կանաչ դոդոշը, անդրկովկասյան գորտը։ Ձկներից առավել շատ տարածված են կարմրախայտը, կողակը, կարասը։ Պարկի տարածքում խստիվ արգելվում է ձկնորսական, որսորդական և դեղագործական նպատակներով կենդանիների որսը։ Քաղաքն ունի էկոտուրիզմի զարգացման մեծ հնարավորույթուններ և արդեն որոշակի քայլեր են կատարվում դրանց իրականացման ուղղությամբ։ Քաղաքի հյուսիսային մասում 1400 մ. բարձրության վրա է գտնվում Պարզ լիճը։ Այն ունի շուրջ 2 հ/ր մակերես, միջին խորությունը 8 մետր է։ Պարզ լճից դեպի արևելք, Գոշ գյուղից 3 կմ հեռավորության վրա, 1500 մ բարձրության վրա է գտնվում Գոշի (Տզլկա) լիճը։ Քաղաքի ընդհանուր բնապատկերին առանձին հմայք է հաղորդում Աղստև գետը իր վտակներով։ Այն սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայի հյուսիս արևմտյան լեռնալանջերից (2980 մ. բարձրությունից) և թափվում Քուռ գետը։ Գետի ընդհանուր երկարությունը 133 կմ է։ Տարեկան հոսքը կազմում է 256 մլն խոր. մետր։ Ձախակողմյան վտակներից են Բլդանը և Ղշտողանը, որոնք քաղաքի կենտրոնական մասում միանում են Աղստևին։ Թեղուտ գյուղի մոտակայքում նրան է միանում Հաղարծին վտակը, իսկ ներքին Գոշ գյուղի սկզբնամասում ամենամեծ վտակը՝ Գետիկը։
«Եթե դրախտում կան անտառներ, լեռներ և հանքային ջրեր, դրախտը նման կլինի Դիլիջանին» Յու. ԿիրիլովաԴիլիջան առողջարանային քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան մասում Աղստև գետի հովտում, ծովի մակերևույթից 1100-1510 մետր բարձրության վրա, շրջապատված Փոքր Կովկասի լեռնազանգվածներով։ Հյուսիս-արևելյան մասերում նրան հարում են Բազումի, արևմտյան և հարավ-արևմտյան կողմերից՝ Փամբակի, արևելքից՝ Մուրղուզի և հարավ-արևելքից՝ Արեգունի լեռները։Կիրճի լեռնային զանգվածները ծածկված են հարուստ անտառներով, որոնք վերջանալով լեռնային կատարներին, փոխարինվում են ալպյան մարգագետիններով։ Քաղաքը բարեկարգ ավտոմայրուղով կապված է մայրաքաղաք Երևանին (96 կմ), Վանաձորի և Իջևանի հետ (35-40 կմ)։ 1986 թվականից երկաթուղով կապված է Հանրապետության երկաթուղային ցանցին (Դիլիջան-Երևան հատվածը 144 կմ)։Դիլիջանին բնորոշ է մեղմ, լեռնա-անտառային չափավոր զով ամառը, արևաշատ տաք ձմեռը, ամբողջ տարվա ընթացքում չոր և տաք եղանակը։ Հուլիսի միջին ջերմաստիճանը +18 է, հունվարինը՝ 0 ից -2։ Օդի չորությունը առանձնապես արտահայտվում է ձմռան և գարնան ամիսներին։ Օդի հարաբերական խոնավությունը 70% է, տեղումների քանակը՝ 637 մմ, արևափայլի տևողությունը՝ 2091 ժամ։ Դիլիջանի տարածքում 19-րդ դարի 70-ական թվականներին կատարված հնագիտական հետազոտությունները ցույց են տվել, որ այստեղ մարդը սկսել է ապրել ուշ բրոնզե և վաղ երկաթե դարերից (մթա 2-րդ հազարամյակի վերջ- 1-ին հազարամյակի սկիզբ)։Դամբարանադաշտեր են հայտնաբերվել Ռեդկին լագերի, Խրտնանոցի և Պապանինոյի տեղամասերում։ Հայտնաբերված նյութերի մեծ մասը Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, Թբիլիսիի, Բաքվի և Երևանի թանգարաններում են, մի մասն էլ Դիլիջանի երկրագիտական թանգարանում։ Դիլիջանի հիմնադրման բուն տարեթիվը դեռևս հայտնի չէ։ Ներկայիս Դիլիջանի տարածքը մտել է պատմական Մեծ Հայքի Այրարատ նահանգի Վարաժնունիք գավառի մեջ։ 4-րդ դարում՝ երբ Հայաստանը բաժանվել է Բյուզադիայի և Պարսկաստանի միջև, այդ հողերը (պատմական Հովք) մտել են Գուգարքի մարզի Ձորափոր գավառի մեջ և հանդիսացել են հայոց թագավորների հանգստավայր և արքայական որսատեղի։ Կապված պատմական իրադարձությունների հետ քաղաքի տարածքի անվանումները և սահմանները մի քանի անգամ փոխվել են։ 8-րդ դարում այդ տարածքները մտել են Կայենի գավառի կազմի մեջ, իսկ ավելի ուշ Կուստ-Արցախյան նահանգի մեջ։ 15-րդ դարից մինչև Արևելյան Հայաստանի Ռուսաստանին միավորումը՝ դրանք մտնում էին Գանձակի խանության մեջ։ Այնուհետև դրանք մտել են Ելիզավետապոլի նահանգի մեջ։
Քաղաքի անվան ստուգաբանման վերաբերյալ կան մի շարք բանահյուսական վարկածներ։ Առկա է նաև պատմական վարկած, որը անվան բացատրությունը կապում է համանուն իշխանի անվան հետ։ Առաջին անգամ գրավոր աղբյուրներում Դիլիջան անունը հիշատակվել է Ֆրանսիացի Ճանապարհորդ Ժան Շարդենի ուղեգրություններում՝ 1666 թ.։ Ըստ 19-րդ դարի սկզբի պատմական աղբյուրների Դիլիջանը Ղազախի գավառի 27 գյուղերից մեկն էր և ուներ 60 տուն բնակչություն։ Նաև հայտնի է, որ 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին այստեղ վերաբնակվել են Իջևանի շրջանի Սևքար, Սարիգյուղ, և Աչաջուր գյուղերից, ինչպես նաև Նոյեբերյանի շրջանի Կոթի գյուղից, կազմելով բնակավայրի հիմնական բնակչությունը։
Համայնքապետարանի կանոնադրություն
Facebook
Location on Google Maps
YouTube