Այսօր: Չորեքշաբթի, 25 Հունիսի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 87
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
23.06.25 Կայացել է Տավուշի մարզի խորհրդի հերթական նիստը
Դիլիջան համայնքի ղեկավարը հունիսի 23-ին մասնակցել է ՀՀ Տավուշի մարզի խորհրդի նիստին, որը վարել է մարզպետ Հայկ Ղալումյանը:
Քննարկվել են մի շարք հարցեր, ինչպես իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը, տեղական բյուջեների սեփական եկամուտների կատարողականը, գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը և այլն:
Մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները ներկայացրել են զեկույցներ կատարված աշխատանքների մասին:
Լուսանկարները՝ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից:
22.06.25 Դիլիջանում տեղի ունեցավ հայ–վրացական մշակութային խոհարարական «Միմինո» փառատոնը
Փառատոնի նպատակն է խթանել հայ-վրացական բարեկամական հարաբերությունները մշակույթի և խոհարարության միջոցով, ինչպես նաև ներկայացնել երկու երկրների ավանդական ուտեստները և մշակութային ժառանգությունը:Փառատոնին մասնակցում էին Վրաստանից և Հայաստանից ժամանած խոհարարներ, մշակութային գործիչներ, արվեստագետներ և զբոսաշրջիկներ։ Միջոցառմանը ներկա էին նաև Դիլիջանի, օտարերկրյա պատվիրակությունների, գործընկեր քաղաքների պաշտոնական ներկայացուցիչները։«Միմինո» փառատոնը նախատեսվում է դարձնել ամենամյա՝ ընդլայնելով մասնակիցների թիվը և ընդգրկելով ավելի լայն մշակութային շերտեր։Փառատոնը իրականացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Զբոսաշրջության կոմիտեի, Դիլիջանի համայնքապետարանի, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի, ... Մանրամասն
21.06.25 Դիլիջանն ու Նոալեն պաշտոնապես դարձան «Քույր քաղաքներ»
Այսօր Դիլիջան համայնքը հյուրընկալեց մի շարք միջազգային պատվիրակությունների՝ ընդգծելով համայնքի պատրաստակամ լինելը միջազգային համագործակցության ու բարեկամական կապերի ամրապնդման նկատմամբ։Դիլիջան այցելեցին Իտալիայի Հանրապետության Նոալե քաղաքի, Սլովակիայի Հանրապետության Պավաժսկա Բիստրիցա քաղաքի, Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքի, ինչպես նաև Դոմինիկյան Հանրապետության՝ Հայաստանում ներկայացված պատվիրակությունները։Հանդիպման սկզբում Դիլիջան համայնքի ղեկավարը ողջունեց հյուրերին՝ շնորհակալություն հայտնելով այցելության և գործընկերային տրամադրվածության համար։ Նա ներկայացրեց Դիլիջանի և վերոնշյալ քաղաքների միջև արդեն իսկ հաստատված կապերի պատմությունը, իրականացված համատեղ ծրագրերը, ինչպես նաև հետագա զարգացման ... Մանրամասն
16.06.25 Ամփոփվել են «Rocking Dilijan» առաջնության արդյունքները
Հունիսի 14-ին Դիլիջանի մարզահամալիրում անցկացվեց «Rocking Dilijan» ամենամյա հունահռոմեական ըմբշամարտի առաջնությունը։Մրցաշարը կազմակերպվել էր Green Rock հիմնադրամի նախաձեռնությամբ և համախմբել էր տարբեր մարզերի ու քաղաքների լավագույն պատանի ըմբիշներին՝ Գյումրիից, Արարատից, Ջրվեժից, Էջմիածնից, Երևանից, Ստեփանավանից, Գավառից և Դիլիջանից։Դիլիջանի մարզահամալիրի պատանի ըմբիշները առաջնության ընթացքում ցուցաբերեցին բարձր պատրաստվածություն և գրանցեցին հետևյալ արդյունքները․- Մարտիրոսյան Տիգրան – 1-ին տեղ, 44 կգ քաշային կարգ- Ղալումյան Նարեկ – 2-րդ տեղ, 62 կգ քաշային կարգ- Գուլինյան Ավետ – 3-րդ տեղ, 23 կգ քաշային կարգՇնորհավորում ենք մեր մարզիկներին արժանապատիվ մասնակցության ... Մանրամասն
11.06.25 ՄԻՄԻՆՈ ՓԱՌԱՏՈՆԸ ԿՐԿԻՆ ԳԱԼԻՍ Է ԴԻԼԻՋԱՆ
Հունիսի 21-ին Դիլիջանում կանցկացվի «Միմինո» հայ–վրացական մշակութային խոհարարական ամենամյա փառատոնը:Փառատոնի ընթացքում հայկական և վրացական թիմերը կներկայացնեն իրենց խոհանոցների բազմազանությունն ու պատմությունը, պարերն ու երգերը, արվեստի ու արհեստագործական աշխատանքները:Փառատոնի հիմնական նպատակը երկու հարևան երկրների միջև զբոսաշրջային այցելությունների ակտիվացմանը նպաստելն է, միջմշակութային երկխոսությունն ու ժողովուրդների բարեկամությունն ամրապնդելը:Փառատոնի մուտքն ազատ է: Սիրով սպասում ենք բոլորիդ:Հասցե՝ Դիլիջանի կենտրոնական հրապարակ (շատրվանների հրապարակ), Մյասնիկյան փողոցԾրագիրն իրականացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Զբոսաշրջության կոմիտեի, Դիլիջանի համայնքապետարանի, Տուրիզմի ... Մանրամասն
08.06.25 Վերապատրաստման ծրագիր ՆՈՒՀ դաստիարակների օգնականների համար
Հունիսի 7-ին Դիլիջան համայնքի ենթակայությամբ գործող բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատությունների դաստիարակի օգնականները մասնակցեցին «Դաստիարակի օգնականին ներկայացվող պահանջները, նրա համագործակցությունը դաստիարակի հետ մանկապարտեզում» թեմայով վերապատրաստման դասընթացին, որն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված «Թիչինգ Ըքադեմի» կազմակերպության կողմից։ Դասընթացի ավարտին մասնակիցները ստացան համապատասխան հավաստագրեր։Վերապատրաստումը իրականացրեց ոլորտի փորձագետ Լիանա Վերդյանը՝ նախադպրոցական կրթության ծրագրերի և ուսումնական ձեռնարկների համահեղինակ։Դասընթացը կազմակերպվել է Դիլիջանի համայնքապետարանի նախաձեռնությամբ՝ հիմք ընդունելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. ... Մանրամասն
07.06.25 Այցելություն ԴՈՒԿՈ կենտրոն
Հունիսի 7-ին «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ գրասենյակում Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը հանդիպել է «INVEsT in You» միջազգային կրթական ծրագրի աշխատանքային պրակտիկայի բաղադրիչի մասնակից երիտասարդների հետ, որոնք շուտով մեկնելու են Սլովակիայի Հանրապետություն։Այս եզակի և հետաքրքիր հնարավորությունն ուղղված է մասնակիցների անձնական և մասնագիտական զարգացմանը։ Ծրագիրն ընձեռում է 80 օր շարունակ Եվրոպական Միությունում ապրելու և մասնագիտական փորձառություն ձեռք բերելու հնարավորություն՝ միջին մասնագիտական հաստատությունների նախկին և ներկայիս ուսանողների համար։Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը մանրամասն ծանոթացավ ծրագրի բոլոր բաղադրիչներին և մասնակիցների ... Մանրամասն
02.06.25 Դիլիջանը՝ միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխության դափնեկիր
Վերջին տարիներին Դիլիջանում ակտիվ իրականացվում են բազմաբնույթ խոշոր միջոցառումներ և արտաքին հարաբերությունները խորացնող մի շարք նախաձեռնություններ՝ համայնքապետարանի և գործընկեր կազմակերպությունների համատեղ ջանքերով։Այս զարգացումների տեսանելի արդյունքներից է Դիլիջանի՝ MICE Excellence Awards հեղինակավոր միջազգային մրցանակաբաշխության դափնեկիր դառնալը։ Մրցանակը շնորհվել է Meet Dilijan նախաձեռնության շրջանակում՝ Դիլիջանը ճանաչելով որպես միջոցառումների կազմակերպման համար լավագույն արտասահմանյան ուղղություն։Այսօր Դիլիջանը ներկայանում է որպես ժամանակակից և բազմաֆունկցիոնալ հարթակ՝ հարմար տարբեր տեսակի բիզնես և մշակութային միջոցառումների անցկացման համար։ Քաղաքը իր մշակութային ժառանգության, յուրօրինակ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Հաշվետվություն
 2021-2022թթ. զեկույց
թիվ 6 արտահերթ նիստ 21.01.2022
 Ավագանու թիվ 5 նիստ  29.12.2021
Ավագանու թիվ 4 նիստ
Ավագանու թիվ 3 նիստ   30.11.2021
Ավագանու թիվ 2 նիստ 16.11.2021
2021-2026 թթ. Դիլիջան համայնքի ավագանու անդրանիկ ն
Ավագանու արտահերթ նիստ 04.03.2019
Ավագանու արտահերթ նիստ 22.03.2018
Ավագանու արտահերթ նիստ - 26.01.2018
Ավագանու նիստ - 26.12.2017
Ավագանու արտահերթ նիստ  - 06.03.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner