Սեպտեմբերի 22-ին Դիլիջանում տեղի կունենա առողջ ապրելակերպի հանրային իրազեկման արշավ՝ «Առողջ ապրելակերպի արշավներ – 2025» խորագրի ներքո։
Վաղ առավոտից դպրոցականները քայլարշավով կմեկնարկեն Դիլիջանի քաղաքային լճից և կհասնեն քաղաքի կենտրոնական հրապարակ, որտեղ նրանց համար նախատեսված են բազմազան միջոցառումներ։ Մասնավորապես՝ կանցկացվեն միջդպրոցական էստաֆետային խաղեր, առողջ սննդի վերաբերյալ կարճ վիկտորինաներ, ինչպես նաև կգործեն տաղավարներ՝ ներկայացնելով առողջ բազմազան սնունդ:
Միջոցառումը կուղեկցվի խմբային պարերով, իսկ դպրոցները կներկայացնեն նաև իրենց պատրաստած տեղեկատվական պաստառները՝ նվիրված առողջ կենսակերպի կարևորության մասին իրազեկմանը։
Արշավը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին՝ ժամը 10:30-ին, Դիլիջանի կենտրոնական հրապարակում։
Մուտքն ազատ է։