«Հաղարծնի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հոգեբանի 0,5 դրույքային միավորով թափուր պաշտոնի համար։ Մրցույթը կկայանա «Հաղարծնի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում, հասցե՝ գ․Հաղարծին, 1-ին փողոց 42, սեպտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին։ Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացնել 2025թ․ օգոստոսի 15-ից մինչև 2025թ․ սեպտեմբերի 11-ը ներառյալ (20 աշխատանքային օրվա ընթացքում), ամեն օր՝ ժամը 10։00-ից մինչև 16։00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից։ Դիմումը գրել Հաղարծնի մանկապարտեզում՝ անձամբ (Ձև 1) Մրցույթին մասնակցելու համար ներկայացնել․ Դիմում (Ձև 1)․ Կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ)․ Անձը հաստատող փաստաթուղթ․ Աշխատանքային ստաժի մասին տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում) Ինքնակենսագրություն (Ձև 4)՝ ՀՀ ԿԳՄՍՆ 17 փետրվար 2022թ․ N 08-Ն հրաման․ Մեկ լուսանկար՝ 3X4 չափի․ Հրապարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթերը (դրանց առկայության դեպքում)․ Այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ․ ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական․ Տեղեկանք առողջության մասին՝ 15 դեկտեմբերի 2011 թվականի N 1801-Ն ՀՀ Կառավարության որոշման համաձայն․ Տեղեկանք՝ դատվածության առկայության մասին․ Մրցույթը անցկացվում է 2 փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։ Կից ներկայացվում է հայտարարությունը։