Այսօր: Հինգշաբթի, 29 Փետրվարի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 223
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն  Դիլիջանի համայնքապետարանի և ՄԱԿ-ի գրասենյակի միջև կնքված UNDP-GCF-00098348 համաձայնագրի, որտեղ Դիլիջան համայնքը հանդես գալով որպես իրականացնող գործընկեր, պարտավորվում է կազմակերպել և իրականացնել Դիլիջանում գտնվող տասնմեկ բազմաբնակարան  բնակելի շենքերի վերանորոգման էներգաարդյունավետությանը ուղղված վերազինման աշխատանքները, մասնավորապես Գետափնյա 2,4,6,8,10,12 և Օրջոնիկիձե 69,71,73,79,81 հասցեներում։ Սույն ծրագրի շրջանակներում ՄԱԿ–ի զարգացման ծրագիրը իր համաձայնությունն է տալիս վճարել Դիլիջանի համայնքապետարանին գործողությունների կատարման համար, համաձայն հավելված 3–ում սահմանված վճարումների ժամանակացույցի /հավելվածը կցվում է/ ։ 30.11.2022թ․ դրությամբ Դիլիջան համայնքի բյուջե է փոխանցվել 79218287 ՀՀ դրամ, որպես ՄԱԿ-ի կողմից համաֆինանսավորվող գումար (Գետափնյա 2 և Օրջոնիկիձե 69,71,73,79,81 շենքերի վերանորոգման համար)։ Ելնելով վերոգրյալից անհրաժեշտ է նշված գումարը ճանաչել որպես եկամուտ /Նվիրատվություններ այլ արտաքին աղբյուրներից/ և ճանաչել ծախս /Բնակարանային շինարարություն/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգմամբ։

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  18-րդ  հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով, Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 

1․ ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի կողմից փոխանցված 79218287 (յոթանասուն ինը միլիոն երկու հարյուր տասնութ հազար երկու հարյուր ութսունյոթ) ՀՀ դրամը ճանաչել եկամուտ։

2.ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի կողմից փոխանցված 79218287 (յոթանասուն ինը միլիոն երկու հարյուր տասնութ հազար երկու հարյուր ութսունյոթ) ՀՀ դրամը ճանաչել  ծախս  և ուղղել Դիլիջան համայնք /Բնակարանային շինարարություն/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5113 հոդվածին։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(18.37 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner