30.07.25
Բնակիչների և ՀՀ Տավուշի մարզպետի հանդիպում
|
Հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 1-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Դիլիջանի համայնքապետարանում կհանդիպի քաղաքացիների հետ՝ քննարկելու ձեզ հուզող հարցերը, առաջարկները և խնդիրները։ Ընդունելությանը մասնակցելու համար ցանկալի է նախապես գրանցվել. հեռ․ (060) 70 01 31
|
|
27.07.25
Շնորհավո՛ր, Վարդավառ
|
Հայոց աշխարհում այսօր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն է, որն առավել հայտնի է որպես Վարդավառ։Տոնի խորհուրդը կապված է ջրի պաշտամունքի հետ։ Մեր նախնիները մեծարել են պտղաբերությունն ու արգասավորությունը հովանավորող բնական տարերքները։ Վարդավառը նաև բերքահավաքի հետ կապվող առաջին տոներից էր, որի ծեսերը մասամբ նվիրված էին բերք ու բարին ապահովող աստվածություններին։Այսօր, սակայն, բավականին հեռացել ենք ավանդույթների խորքից, և տոնն այժմ հաճախ նշվում է ընտանեկան խնջույքներով, երգ ու պարով ու «ջրոցի» խաղով։Եթե Հայաստանի մյուս շրջաններում Վարդավառը նշվում է Զատիկից 98 օր հետո՝ հուլիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած կիրակիներից մեկին, ապա մեր մարզում այն անցկացվում է հուլիսի 22-ից հետո եկող առաջին ...
Մանրամասն |
|
23.07.25
Համայնքապետարանի աշխատակազմը մասնակցել է վերապատրաստման ծրագրի
|
Հուլիսի 14-ից Դիլիջանի համայնքապետարանում մեկնարկել է համայնքային ծառայողների վերապատրաստման ծրագիր, որն իրականացվում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կողմից ՝ նպատակ ունենալով ամրապնդել տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետությունն ու բարելավել հանրային ծառայությունների մատչելիությունը:Համայնքապետարանի աշխատակազմի շուրջ 25 համայնքային ծառայողներ անցել են 8-օրյա ուսումնական ծրագիր՝ ուղղված մասնագիտական կարողությունների ամրապնդմանը և գործնական հմտությունների զարգացմանը։ Այսօր տեղի ունեցավ ավարտական դասը և հավաստագրերի հանձնման արարողությունը:Ակադեմիայի կողմից առաջարկվող ծրագրերը հնարավորություն են տալիս համայնքներում ծառայող անձնակազմին համատեղել գործնական փորձը նոր գիտելիքների հետ, ...
Մանրամասն |
|
23.07.25
Դիլիջանի Ամֆիթատրոնում կկայանան մի շարք միջոցառումներ
|
Արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել «Հովհ․ Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական դպրոց» ՀՈԱԿ-ի հաշվետու համերգը Դիլիջանի Ամֆիթատրոնում անցկացնելը: Նազանքով պարեր, լավ երաժշտություն ու բարձր տրամադրություն. ահա այն, ինչ կտեսնեք հուլիսի 25-ին՝ ժամը 18:00-ից սկսած՝ Դիլիջանի ամֆիթատրոնում:Հուլիսի 26-ին՝ ժամը 10:30–ից սկսած, Դիլիջանի ամֆիթատրոնում կկայանա «Մինորա» մշակութային կենտրոնի կողմից կազմակերպվող «Դիլիջանյան ամառ-2025» խորագրով ամենամյա մշակութային փառատոնը:Հուլիսի 29-ին՝ ժամը 17։30-19։00-ը, Դիլիջանի Ամֆիթատրոնում կկայանա Ռումինիայի Հանրապետության «ՍԱՀԱՋԱ ՅՈԳԱ ՄԵԴԻՏԱՑԻԱ» կենտրոնից առաջին անգամ Հայաստան ժամանած՝ աշխարհահռչակ սիթառիստ Վիկտոր ...
Մանրամասն |
|
22.07.25
Կնքվել է հուշագիր համայնքապետարանի և զարգացման հիմնադրամի միջև
|
Դիլիջանի համայնքապետարանը և «Կերոն» զարգացման հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ Դիլիջանի ավագ դպրոցում «ԱյբՊՐՈ» նախագծային ուսումնառության ծրագրի ներդրման նպատակով:Ծրագիրն իրականացվելու է «Այբ» կրթական հիմնադրամի գործընկերությամբ, որի նորարարական կրթական մոդելը և տարիների հաջող փորձը կնպաստեն կրթական նորարարությունների արդյունավետ ներդրմանը և դպրոցականների զարգացման համար նոր հնարավորությունների ստեղծմանը։«ԱյբՊՐՈ» նախագծային ուսումնառության ծրագիրը նորարարական կրթական մոդել է, որը հիմնված է «սովորել անելով» սկզբունքի վրա։ «Կերոն» զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ, ծրագրի մեկնարկը կտրվի Դիլիջան քաղաքի միակ ...
Մանրամասն |
|
21.07.25
ՀՀ ՏԿԵ նախարարությունն իր էջում հրապարակում է արել
|
«Դիլիջանի՝ ավելի քան 2 կմ երկարությամբ Գետափնյա փողոցը և հարակից 16 շենքերի բակային հատվածները հիմնանորոգվում են սուբվենցիոն ծրագրով` պետություն–համայնք համաֆինանսավորմամբ»:
|
|
15.07.25
Հանրային քննարկման իրազեկում
|
Հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 6-ին՝ ժամը 12:00-ին, Դիլիջան համայնքի Գոշ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Դիլիջան համայնքի Գոշ բնակավայրի խմելու ջրագծերի հիմնանորոգում և ջրաչափերի տեղադրում» սուբվենցիոն ծրագրի վերաբերյալ հանրային քննարկում: Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը:
|
|
14.07.25
Ուսանողի տունը մեկնարկում է 2025-2026 ուստարվա ընդունելությունը
|
Ընդունվելով Ուսանողի Տուն` հնարավորություն կստանաք բնակվել հարմարվետ ու տեխնիկապես հագեցած տանը,Բուհին զուգահեռ ստանալ ոչ ֆորմալ կրթություն, փորձի փոխանակումներ, մասնակցել սեմինարների, ️այցելել տարբեր կազմակերպություններ, մասնակցել արշավների` բացահայտելով Հայաստանը, ձեռք բերել որակյալ կապեր, նպաստել սեփական համայնքի ակտիվացմանը, և եթե դուք Տավուշի մարզից եք և սովորում եք Երևանի որևէ բուհի 1-ին կամ 2-րդ կուրսում, համոզված եք՝ առանց ուժեղ մարզերի չկա ապահով Հայաստան և ցանկանում եք այդ հարցում ունենալ ձեր ներդրումը, նախաձեռնող եք և ունեք կազմակերպչական հմտություններ, ապա շտապե՛ք դիմել Ուսանողի տուն։Ուսանողի Տան անդամ դառնալու համար կարող եք լրացնել ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |