Համաձայն  Դիլիջանի համայնքապետարանի և ՄԱԿ-ի գրասենյակի միջև կնքված UNDP-GCF-00098348 համաձայնագրի, որտեղ Դիլիջան համայնքը հանդես գալով որպես իրականացնող գործընկեր, պարտավորվում է կազմակերպել և իրականացնել Դիլիջանում գտնվող տասնմեկ բազմաբնակարան  բնակելի շենքերի վերանորոգման էներգաարդյունավետությանը ուղղված վերազինման աշխատանքները, մասնավորապես Գետափնյա 2,4,6,8,10,12 և Օրջոնիկիձե 69,71,73,79,81 հասցեներում։ Սույն ծրագրի շրջանակներում ՄԱԿ–ի զարգացման ծրագիրը իր համաձայնությունն է տալիս վճարել Դիլիջանի համայնքապետարանին գործողությունների կատարման համար, համաձայն հավելված 3–ում սահմանված վճարումների ժամանակացույցի /հավելվածը կցվում է/ ։ 30.11.2022թ․ դրությամբ Դիլիջան համայնքի բյուջե է փոխանցվել 79218287 ՀՀ դրամ, որպես ՄԱԿ-ի կողմից համաֆինանսավորվող գումար (Գետափնյա 2 և Օրջոնիկիձե 69,71,73,79,81 շենքերի վերանորոգման համար)։ Ելնելով վերոգրյալից անհրաժեշտ է նշված գումարը ճանաչել որպես եկամուտ /Նվիրատվություններ այլ արտաքին աղբյուրներից/ և ճանաչել ծախս /Բնակարանային շինարարություն/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգմամբ։ 
Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  18-րդ  հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով, Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․  1․ ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի կողմից փոխանցված 79218287 (յոթանասուն ինը միլիոն երկու հարյուր տասնութ հազար երկու հարյուր ութսունյոթ) ՀՀ դրամը ճանաչել եկամուտ։ 
2.ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի կողմից փոխանցված 79218287 (յոթանասուն ինը միլիոն երկու հարյուր տասնութ հազար երկու հարյուր ութսունյոթ) ՀՀ դրամը ճանաչել  ծախս  և ուղղել Դիլիջան համայնք /Բնակարանային շինարարություն/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5113 հոդվածին։ 
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։  |