Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Դիլիջան համայնքի ավագանու 2022թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 191-Ա որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետը` համայնքի ավագանին որոշում է. 1. Համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդակցական մարմնում համայնքի ավագանու անդամի թեկնածուներ առաջադրել ․ 1) Ավագյան Վարդան 2) Հարությունյան Նարեկ 2. Քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և տրանսպորտի հարցերի խորհրդակցական մարմնում համայնքի ավագանու անդամի թեկնածուներ առաջադրել. 1) Մելիքյան Սուրեն 2) Ալիխանյան Ռոբերտ 3. Կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական /այդ թվում՝ երեխաների պաշտպանության/ հարցերի խորհրդակցական մարմնում համայնքի ավագանու անդամի թեկնածուներ առաջադրել . 1) Սարգսյան Քրիստինե 2) Լալայան Գայանե 3) Հովհաննիսյան Արմինե
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |