03.07.25
Դիլիջանի համայնքապետարանը և «Հրանտս Արկ Ֆաունդեյշն» հիմնադրամը վերսկսել են համագործակցությունը
|
Դիլիջանի համայնքապետարանը և «Հրանտս Արկ Ֆաունդեյշն» հիմնադրամը վերսկսել են համատեղ աշխատանքը՝ նպատակ ունենալով կանխարգելել թափառող շների անկանոն բազմացումը և կենդանիների միջոցով հիվանդությունների տարածումը համայնքի տարածքում։Ծրագրի շրջանակում իրականացվում են՝- թափառող շների ստերջացում,- կատաղության դեմ պատվաստում և ականջների կլիպսավորում,- անասնաբուժական օգնություն հիվանդ կենդանիներին:Համայնքապետարանը ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով տրամադրում է շների պահման և վիրահատարանի տարածք, ինչպես նաև՝ ծածկով ժամանակավոր կացարան՝ հետվիրահատական խնամքի համար։Հորդորում ենք բնակիչներին չթողնել ընտանի շներին բակերում առանց հսկողության, որպեսզի դրանք շփոթմամբ չհավաքագրվեն որպես թափառող և ...
Մանրամասն |
|
01.07.25
Ո՞վ կարող է դառնալ խնամատար
|
Խնամատարությունը որևէ պատճառով խնամքից մշտապես կամ ժամանակավորապես զրկված երեխայի հանդեպ խնամք և դաստիարակություն ստանձնելու ընտանեկան ձև է: - Եթե Դուք մշտապես բնակվում եք ՀՀ տարածքում և մինչև 55 տարեկան եք, - Ցանկություն ունեք ժամանակավորապես Ձեր ընտանիքում խնամելու կյանքին դժվարին իրավիճակում հայտնված մեկ կամ մի քանի երեխայի, ապա գրանցվե՛ք այս հղումով՝ https://near.tl/sm/4b_BDvLon Խնամատարության մասին տեղեկատվություն ստանալու համար անցե՛ք այս հղումով:
|
|
30.06.25
Տեղի է ունեցել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլը
|
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 29-ին Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլին։ Միջոցառմանը մասնակցել են նաև Դիլիջան համայնքի ղեկավարն ու այլ պաշտոնյաներ։Մրցաշարին մասնակցել են ՀՀ մարզերից և Երևանից ընտրված 11 թիմեր՝ յուրաքանչյուրը 7 աշակերտով (5 տղա, 2 աղջիկ), որոնք հաղթահարել են 5000 մետր մրցատարածությունը։ Այս տարի մրցաշարի առաջին՝ մարզային փուլին մասնակցել է 2667 աշակերտ՝ 381 դպրոցից։Եզրափակիչում 1-ին տեղը զբաղեցրել է Սյունիքի մարզի Կապանի Հունան Ավետիսյանի անվան թիվ 9 ավագ դպրոցը, 2-րդը՝ Վայոց ձորի Արենիի միջնակարգ դպրոցը, 3-րդը՝ Արարատի Ուրցաձորի միջնակարգ դպրոցը։ Հաղթող թիմերը ...
Մանրամասն |
|
27.06.25
Աջակցություն Արցախի մեր հայրենակիցներին
|
Դիլիջանի համայնքապետարանի և «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով շարունակվում են աջակցման ծրագրերը Արցախից բռնի տեղահանված և Դիլիջան համայնքում բնակություն հաստատած մեր հայրենակիցների համար։ «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ն տրամադրել է հագուստ, սնունդ, ինչպես նաև կազմակերպել է հանդիպում իրավական խորհրդատուի հետ՝ աջակցության կարիք ունեցող անձանց օգնելու՝ իրենց իրավունքների պաշտպանության, փաստաթղթային գործընթացների և այլ իրավական հարցերում։ Դիլիջանի համայնքապետարանը շարունակում է սերտ համագործակցությունը շահագրգիռ կազմակերպությունների հետ՝ ապահովելու մեր համաքաղաքացիների բարեկեցիկ կյանքի նվազագույն պայմանները։
|
|
26.06.25
Հավաստագրեր և շնորհակալագրեր «ՄԻՄԻՆՈ» փառատոնի շրջանակներում
|
Այսօր Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը շնորհել է հավաստագրեր և շնորհակալագրեր՝ «Միմինո» հայ–վրացական փառատոնի կազմակերպմանն աջակցած և անմիջական մասնակցություն ունեցած անձանց։Հավաստագրեր են հանձվել Դիլիջանի ավագ դպրոցի աշակերտներին՝ կամավորական աշխատանքում ցուցաբերած ակտիվության և պատասխանատվության համար՝ Մանե Մանթաշյանին, Անի Մանթաշյանին, Սուսաննա Ղազարյանին, Վիկտորյա Անդրեասյանին, Ռիմա Զաքարյանին, Քրիստինե Վարդանյանին:Փառատոնի կազմակերպիչ կառույցները ևս ի դեմս Տուրիզմի Հայկական Ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի և «Հայ-խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանի՝ բարձր գնահատելով համագործակցությունը, ...
Մանրամասն |
|
|
23.06.25
Կայացել է Տավուշի մարզի խորհրդի հերթական նիստը
|
Դիլիջան համայնքի ղեկավարը հունիսի 23-ին մասնակցել է ՀՀ Տավուշի մարզի խորհրդի նիստին, որը վարել է մարզպետ Հայկ Ղալումյանը: Քննարկվել են մի շարք հարցեր, ինչպես իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը, տեղական բյուջեների սեփական եկամուտների կատարողականը, գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը և այլն: Մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները ներկայացրել են զեկույցներ կատարված աշխատանքների մասին: Լուսանկարները՝ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից:
|
|
22.06.25
Դիլիջանում տեղի ունեցավ հայ–վրացական մշակութային խոհարարական «Միմինո» փառատոնը
|
Փառատոնի նպատակն է խթանել հայ-վրացական բարեկամական հարաբերությունները մշակույթի և խոհարարության միջոցով, ինչպես նաև ներկայացնել երկու երկրների ավանդական ուտեստները և մշակութային ժառանգությունը:Փառատոնին մասնակցում էին Վրաստանից և Հայաստանից ժամանած խոհարարներ, մշակութային գործիչներ, արվեստագետներ և զբոսաշրջիկներ։ Միջոցառմանը ներկա էին նաև Դիլիջանի, օտարերկրյա պատվիրակությունների, գործընկեր քաղաքների պաշտոնական ներկայացուցիչները։«Միմինո» փառատոնը նախատեսվում է դարձնել ամենամյա՝ ընդլայնելով մասնակիցների թիվը և ընդգրկելով ավելի լայն մշակութային շերտեր։Փառատոնը իրականացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Զբոսաշրջության կոմիտեի, Դիլիջանի համայնքապետարանի, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի, ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |