Բովանդակություն * | Քննարկվեցին համայնքում առկա, հրատապ լուծում պահանջող հարցերը, հատկապես բնակչության սպասարկման ոլորտի հետ կապված։ Համայնքի ղեկավարը կարևորեց զբոսաշրջության ակտիվացման հետ կապված համայնքում ավելացող խնդիրներին ու հարցերին հնարավորինս արագ արձագանքելն ու դրական լուծում տալը։ Ներկաներին հորդորեց ամենօրյա ռեժիմով շրջայցեր կազմակերպել համայնքի տարածքում, հայտնաբերել և հրատապ լուծում տալ թերություններին։ Կոնկրետ հանձնարարականներ տրվեցին ըստ բնագավառների պատասխանատուներին։ |