Այսօր: Հինգշաբթի, 3 Հուլիսի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 189
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
03.07.25 Դիլիջանի համայնքապետարանը և «Հրանտս Արկ Ֆաունդեյշն» հիմնադրամը վերսկսել են համագործակցությունը
Դիլիջանի համայնքապետարանը և «Հրանտս Արկ Ֆաունդեյշն» հիմնադրամը վերսկսել են համատեղ աշխատանքը՝ նպատակ ունենալով կանխարգելել թափառող շների անկանոն բազմացումը և կենդանիների միջոցով հիվանդությունների տարածումը համայնքի տարածքում։Ծրագրի շրջանակում իրականացվում են՝- թափառող շների ստերջացում,- կատաղության դեմ պատվաստում և ականջների կլիպսավորում,- անասնաբուժական օգնություն հիվանդ կենդանիներին:Համայնքապետարանը ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով տրամադրում է շների պահման և վիրահատարանի տարածք, ինչպես նաև՝ ծածկով ժամանակավոր կացարան՝ հետվիրահատական խնամքի համար։Հորդորում ենք բնակիչներին չթողնել ընտանի շներին բակերում առանց հսկողության, որպեսզի դրանք շփոթմամբ չհավաքագրվեն որպես թափառող և ... Մանրամասն
01.07.25 Ո՞վ կարող է դառնալ խնամատար

Խնամատարությունը որևէ պատճառով խնամքից մշտապես կամ ժամանակավորապես զրկված երեխայի հանդեպ խնամք և դաստիարակություն ստանձնելու ընտանեկան ձև է:
- Եթե Դուք մշտապես բնակվում եք ՀՀ տարածքում և մինչև 55 տարեկան եք,
- Ցանկություն ունեք ժամանակավորապես Ձեր ընտանիքում խնամելու կյանքին դժվարին իրավիճակում հայտնված մեկ կամ մի քանի երեխայի,
ապա գրանցվե՛ք այս հղումով՝ https://near.tl/sm/4b_BDvLon

Խնամատարության մասին տեղեկատվություն ստանալու համար անցե՛ք այս հղումով:

30.06.25 Տեղի է ունեցել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 29-ին Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլին։ Միջոցառմանը մասնակցել են նաև Դիլիջան համայնքի ղեկավարն ու այլ պաշտոնյաներ։Մրցաշարին մասնակցել են ՀՀ մարզերից և Երևանից ընտրված 11 թիմեր՝ յուրաքանչյուրը 7 աշակերտով (5 տղա, 2 աղջիկ), որոնք հաղթահարել են 5000 մետր մրցատարածությունը։ Այս տարի մրցաշարի առաջին՝ մարզային փուլին մասնակցել է 2667 աշակերտ՝ 381 դպրոցից։Եզրափակիչում 1-ին տեղը զբաղեցրել է Սյունիքի մարզի Կապանի Հունան Ավետիսյանի անվան թիվ 9 ավագ դպրոցը, 2-րդը՝ Վայոց ձորի Արենիի միջնակարգ դպրոցը, 3-րդը՝ Արարատի Ուրցաձորի միջնակարգ դպրոցը։ Հաղթող թիմերը ... Մանրամասն
27.06.25 Աջակցություն Արցախի մեր հայրենակիցներին

Դիլիջանի համայնքապետարանի և «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով շարունակվում են աջակցման ծրագրերը Արցախից բռնի տեղահանված և Դիլիջան համայնքում բնակություն հաստատած մեր հայրենակիցների համար։
«Առաքելություն Հայաստան» ՀԿ-ն տրամադրել է հագուստ, սնունդ, ինչպես նաև կազմակերպել է հանդիպում իրավական խորհրդատուի հետ՝ աջակցության կարիք ունեցող անձանց օգնելու՝ իրենց իրավունքների պաշտպանության, փաստաթղթային գործընթացների և այլ իրավական հարցերում։
Դիլիջանի համայնքապետարանը շարունակում է սերտ համագործակցությունը շահագրգիռ կազմակերպությունների հետ՝ ապահովելու մեր համաքաղաքացիների բարեկեցիկ կյանքի նվազագույն պայմանները։

26.06.25 Հավաստագրեր և շնորհակալագրեր «ՄԻՄԻՆՈ» փառատոնի շրջանակներում
Այսօր Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը շնորհել է հավաստագրեր և շնորհակալագրեր՝ «Միմինո» հայ–վրացական փառատոնի կազմակերպմանն աջակցած և անմիջական մասնակցություն ունեցած անձանց։Հավաստագրեր են հանձվել Դիլիջանի ավագ դպրոցի աշակերտներին՝ կամավորական աշխատանքում ցուցաբերած ակտիվության և պատասխանատվության համար՝ Մանե Մանթաշյանին, Անի Մանթաշյանին, Սուսաննա Ղազարյանին, Վիկտորյա Անդրեասյանին, Ռիմա Զաքարյանին, Քրիստինե Վարդանյանին:Փառատոնի կազմակերպիչ կառույցները ևս ի դեմս Տուրիզմի Հայկական Ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի և «Հայ-խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանի՝ բարձր գնահատելով համագործակցությունը, ... Մանրամասն
26.06.25 Դիլիջան համայնքի ավագանու 08/08 արտահերթ նիստ

Տեղի ունեցավ Դիլիջան համայնի ավագանու ութերորդ նստաշրջանի արտահերթ նիստը:
Քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր, որոնց կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով. https://dilijancity.am/Pages/DocFlow/Default.aspx?a=v&nt=1&g=6ae4af5b-b10a-4050-a61c-11b15b8c4bfd
Նիստի տեսաձայնագրությունը կարող եք դիտել այստեղ. https://www.youtube.com/live/dknzI4jvQd0?si=xqwoS9EIeNs24Vpd

23.06.25 Կայացել է Տավուշի մարզի խորհրդի հերթական նիստը
Դիլիջան համայնքի ղեկավարը հունիսի 23-ին մասնակցել է ՀՀ Տավուշի մարզի խորհրդի նիստին, որը վարել է մարզպետ Հայկ Ղալումյանը:
Քննարկվել են մի շարք հարցեր, ինչպես իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը, տեղական բյուջեների սեփական եկամուտների կատարողականը, գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը և այլն:
Մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները ներկայացրել են զեկույցներ կատարված աշխատանքների մասին:
Լուսանկարները՝ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից:
22.06.25 Դիլիջանում տեղի ունեցավ հայ–վրացական մշակութային խոհարարական «Միմինո» փառատոնը
Փառատոնի նպատակն է խթանել հայ-վրացական բարեկամական հարաբերությունները մշակույթի և խոհարարության միջոցով, ինչպես նաև ներկայացնել երկու երկրների ավանդական ուտեստները և մշակութային ժառանգությունը:Փառատոնին մասնակցում էին Վրաստանից և Հայաստանից ժամանած խոհարարներ, մշակութային գործիչներ, արվեստագետներ և զբոսաշրջիկներ։ Միջոցառմանը ներկա էին նաև Դիլիջանի, օտարերկրյա պատվիրակությունների, գործընկեր քաղաքների պաշտոնական ներկայացուցիչները։«Միմինո» փառատոնը նախատեսվում է դարձնել ամենամյա՝ ընդլայնելով մասնակիցների թիվը և ընդգրկելով ավելի լայն մշակութային շերտեր։Փառատոնը իրականացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Զբոսաշրջության կոմիտեի, Դիլիջանի համայնքապետարանի, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի, ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Հաշվետվություն
 2021-2022թթ. զեկույց
թիվ 6 արտահերթ նիստ 21.01.2022
 Ավագանու թիվ 5 նիստ  29.12.2021
Ավագանու թիվ 4 նիստ
Ավագանու թիվ 3 նիստ   30.11.2021
Ավագանու թիվ 2 նիստ 16.11.2021
2021-2026 թթ. Դիլիջան համայնքի ավագանու անդրանիկ ն
Ավագանու արտահերթ նիստ 04.03.2019
Ավագանու արտահերթ նիստ 22.03.2018
Ավագանու արտահերթ նիստ - 26.01.2018
Ավագանու նիստ - 26.12.2017
Ավագանու արտահերթ նիստ  - 06.03.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner