04.09.25
Շնորհակալագրեր փրկարարներին՝ համայնքի ղեկավարի կողմից
|
Փրկարար ծառայողի օրվա առիթով Դիլիջան համայնքի ղեկավարն այցելել է ՆԳՆ փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատ։ Համայնքի ղեկավարը պատվոգիր է հանձնել ջոկատի հրամանատար Կ. Փիրումյանին՝ ծառայության ընթացքում դրսևորած մասնագիտական բարձր պատասխանատվության, անձնվիրության և արդյունավետ ղեկավարման համար։ Բացի այդ, շնորհակալագրերով պարգևատրվել են մի շարք ծառայողներ, ովքեր իրենց առօրյա աշխատանքում ցուցաբերել են քաջություն, անձնազոհություն և համայնքի անվտանգության ապահովման բարձր պատասխանատվություն։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի արժևորելու փրկարարների անգնահատելի աշխատանքը և շնորհակալություն հայտնել նրանց՝ բնակչության կյանքն ու անվտանգությունը պաշտպանելու համար։
|
|
04.09.25
Այսօր Փրկարար ծառայողի օրն է
|
ՆԳՆ փրկարար ծառայության հարգելի՛ աշխատակիցներ, սիրելի՛ փրկարարներ, հարգարժա՛ն վետերաններ, Սրտանց շնորհավորում ենք ձեր մասնագիտական տոնի առթիվ։ Շնորհակալ ենք ձեր քաջության և անձնազոհ ծառայության համար՝ ի փառք մարդկանց կյանքի և անվտանգության պահպանման։ Ձեր յուրաքանչյուր քայլը լավ օրինակ է պատվարժան ծառայության և հայրենասիրության։ Մաղթում ենք անվտանգ ծառայություն, աշխատանքային ու անձնական հաջողություններ և ձեռքբերումներ: Խորին հարգանքով և երախտագիտությամբ՝ Դիլիջան համայնք
|
|
02.09.25
Դիլիջանում մեկնարկել են Աբովյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները
|
Դիլիջան համայնքի 2025 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման սուբվենցիոն ծրագրի շրջանակներում սկսվել են Դիլիջան քաղաքի Աբովյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները։ Աշխատանքները ներառում են Աբովյան փողոցի թիվ 1 հասցեից մինչև 17/1 հասցեն ընկած մոտ 1 կմ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատում, ինչպես նաև մայթերի հիմնանորոգում։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 203 մլն ՀՀ դրամ, որը համաֆինանսավորվում է ՀՀ Կառավարության և Դիլիջանի համայնքապետարանի կողմից։
|
|
01.09.25
Դիլիջան համայնքի ղեկավարի շնորհավորական ուղերձը
|
Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ և ծնողներ,Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:Համոզված եմ, որ միայն գիտելիքն է այն հզոր ուժը, որի շնորհիվ ձևավորվում է արժանապատիվ կյանքը, ամրապանդվում պետության հիմքն ու կերտվում ապագան:Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, հիշե՛ք, որ միայն որակյալ կրթության ու գիտելիքի միջոցով կարելի է ձևավորել հանդուրժողականության մթնոլորտ, կառուցել այնպիսի հասարակություն, որտեղ հարգված ու պաշտպանված է յուրաքանչյուր քաղաքացու արժանապատվությունը և իրավունքները։ Ձեր ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները կդառնան ձեր անձնական հաջողությունների ու մեր երկրի բարեկեցության հիմքը։Առանձնահատուկ շնորհավորանքս նրանց, ովքեր այսօր առաջին ...
Մանրամասն |
|
01.09.25
«Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի մասին
|
ՀՀ Վարչապետի հովանու ներքո կանցկացվեն «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղեր: Մրցաշարերը կիրականացվեն 2 տարիքային խմբերի դպրոցականների միջև. Դիլիջանում համայնքային փուլի մրցաշարը կկազմակերպվի. - 6-7-րդ դասարանների (12-13 տարեկան) դպրոցականների միջև նոյեմբերի 3-ին՝ ժամը 12:30-ին, Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցում, - 8-9-րդ դասարանների (14-15 տարեկան) դպրոցականների միջև նոյեմբերի 4-ին՝ ժամը 12:30–ին, Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցում: Համայնքային փուլը հաջողությամբ հաղթահարած դպրոցականների կմասնակցեն «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի մարզային փուլին:
|
|
28.08.25
Անակնկալ նվերներ առաջին դասարանցիներին
|
Նոր ուսումնական տարվա նախաշեմին Դիլիջանի համայնքապետարանը այս տարի ևս պատրաստել է անակնկալ նվերներ՝ համայնքի հանրակրթական դպրոցների առաջին դասարանցիների համար։
|
|
27.08.25
«Առողջ ապրելակերպի արշավներ – 2025»
|
Սեպտեմբերի 22-ին Դիլիջանում տեղի կունենա առողջ ապրելակերպի հանրային իրազեկման արշավ՝ «Առողջ ապրելակերպի արշավներ – 2025» խորագրի ներքո։Վաղ առավոտից դպրոցականները քայլարշավով կմեկնարկեն Դիլիջանի քաղաքային լճից և կհասնեն քաղաքի կենտրոնական հրապարակ, որտեղ նրանց համար նախատեսված են բազմազան միջոցառումներ։ Մասնավորապես՝ կանցկացվեն միջդպրոցական էստաֆետային խաղեր, առողջ սննդի վերաբերյալ կարճ վիկտորինաներ, ինչպես նաև կգործեն տաղավարներ՝ ներկայացնելով առողջ բազմազան սնունդ:Միջոցառումը կուղեկցվի խմբային պարերով, իսկ դպրոցները կներկայացնեն նաև իրենց պատրաստած տեղեկատվական պաստառները՝ նվիրված առողջ կենսակերպի կարևորության մասին իրազեկմանը։Արշավը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին՝ ժամը 10:30-ին, ...
Մանրամասն |
|
22.08.25
Հանրային քննարկման մասին
|
Այսօր Դիլիջանի համայնքապետարանում տեղի ունեցավ «Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագրի» շրջանակում մշակված բնապահպանական և սոցիալական շրջանակային փաստաթղթերի հանրային քննարկում: Այն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, ՀՀ Կառավարության և Համաշխարհային բանկի նախաձեռնությունն է, որով նախատեսվում է մի շարք ներդրումներ իրականացնել զարգացման Հայաստանի տարբեր հատվածներում:Ծրագրում որպես թիրախային զարգացման կլաստեր է ընտրվել նաև Դիլիջանը:Քննարկմանը մասնակցում էին Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմը, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի, «Գրիին Ռոք» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները, «ԷկոՊոլիսի» ՀԿ նախագահը:Քննարկվեցին ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |