Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 92
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 49
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՖՈՆԴԱՅԻՆ ՄԱՍՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2019 թվականի ընթացքում «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ի կողմից ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի «Հաղարծին» և «ԹԵղուտ» բնակավայրերում կառուցվել է ֆուտբոլի խաղադաշտեր։ Համաձայն Դիլիջանի համայնքապետարանի և «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ի միջև կնքված պայմանագրի Դիլիջանի համայնքապետարանի պարտավորությունը որպես համաֆինանսավորվող գումար կազմել է 6400000 ՀՀ դրամ (վեց միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամ, որը մինչ օրս չի կատարվել։ Ելնելով անհրաժեշտությունից Դիլիջան համայնքի 2023 թվականի բյուջեի ֆոնդային մասում պետք է կատարել փոփոխություն։

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  18-րդ  հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով  ՝ Դիլիջան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.   

1. Տալ համաձայնություն «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ի կողմից կառուցված ֆուտբոլի խաղադաշտերի համաֆինասավորման գործընթացին։

2. Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին՝ Դիլիջան համայնքի 2023 թվականի տեղական բյուջեի ֆոնդային մասում կատարել  համապապատասխան փոփոխությունները և վճարել։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(24.34 Մբ)
(122.69 Կբ)
(124.03 Կբ)
(826.59 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner