Այսօր: Կիրակի, 26 Հոկտեմբերի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 57
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



23 հոկտեմբերի 2025 թ.

ԱՌԱՋԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ Վ. ԱՆԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 11 ՀԱՍՑԵԻ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԿԻՑ ՓԱՍՏԱՑԻ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն 2015թ. հունիսի 08-ի և 2019թ. նոյեմբերի 20-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերի՝ Դիլիջան քաղաքի Վ. Անանյան (նախկինում Սպանդարյան) փողոց թիվ 11 հասցեի բնակելի տան և տնամերձ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերել քաղաքացի Գագիկ Հովելի Ասատրյանը: Վերջինիս լիազորված անձ Լաուրա Գամավելյանը դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված տնամերձ հողամասի սահմանների ճշտման և հողամասին կից՝ իրենց կողմից փաստացի ավել օգտագործվող հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ ըստ գույքագրման բյուրոյի կողմից տրված տեխնիկական անձնագրի, Դիլիջան քաղաքի Վ. Անանյան (նախկինում Սպանդարյան) փողոց թիվ 11 հասցեի տնամերձ հողամասի մակերեսի օրինական չափը կազմում է 1305.0քմ: Կատարված տեղազննման և չափագրման արդյունքում կազմված սխեմայի համաձայն՝ նշված տնամերձ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 2317.0քմ: Հանձնաժողովն առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին` փաստացի ավել օգտագործվող 1012.0քմ-ից 261.0քմ-ի (1305.0քմ X 20%) նկատմամբ ճանաչել քաղ. Գագիկ Ասատրյանի սեփականության իրավունքը, իսկ 751.0քմ (1012.0քմ-261.0քմ) հողամասը տրամադրել վարձակալության իրավունքով, որը բխում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի պահանջներից:  
Վերոհիշյալ հասցեի տնատիրության կողմից փաստացի ավել օգտագործվող հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հող, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, այդ թվում`չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ, գտնվում է բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում, ըստ գործառնական նշանակության` բնակելի կառուցապատման, համաձայն Դիլիջան քաղաքի հաստատված գլխավոր հատակագծի:
Նշված տնամերձ հողամասում առկա բնակելի տան ձևափոխությունների շինարարական աշխատանքներն իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, քաղաքաշինական նորմերի առանց էական խախտումների: Վերջինիս նկատմամբ Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի ուժով սեփականատերը ձեռք է բերում սեփականության իրավունք:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ. դեկտեմբերի 31-ի թիվ 867 որոշման 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի 2-րդ հոդվածի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 3) կետի և 38.1-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` `

1.Դիլիջանի համայնքի ղեկավարի 2021թ. դեկտեմբերի 23-ի <<Առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման շրջանակներում Դիլիջան քաղաքի Վ․Անանյան փողոց թիվ 11 հասցեի տնամերձ հողամասին կից փաստացի ավել օգտագործվող հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելու մասին>> թիվ 564-Ա որոշումը չեղյալ ճանաչել:
2. Առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման շրջանակներում Դիլիջան քաղաքի Վ. Անանյան փողոց թիվ 11 հասցեի 1305.0քմ տնամերձ հողամասին կից փաստացի ավել օգտագործվող 1012.0քմ հողամասից 261.0քմ հողամասի նկատմամբ ճանաչել քաղաքացի Գագիկ Հովելի Ասատրյանի սեփականության իրավունքը, իսկ 751.0քմ հողամասը վարձակալության իրավունքով, առանց կառուցապատման իրավունքի, տրամադրել քաղաքացուն, 60 տարի ժամկետով, տարեկան 51326 դրամ վարձավճարով /հաշվարկված է հողամասի կադաստրային արժեքի 1%-ի չափով/:
3. Դիլիջան քաղաքի Վ. Անանյան փողոց թիվ 11 հասցեի տնամերձ հողամասում առկա բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ ճանաչել քաղաքացի Գագիկ Հովելի Ասատրյանի սեփականության իրավունքը:
4. Օրենքով սահմանված կարգով կնքել հողի վարձակալության իրավունքի պայմանագիր:
5. Պարտավորեցնել քաղ. Գագիկ Հովելի Ասատրյանին.
1) Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
2) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Լիպարիտ Սանթրոսյան   ԳԱՐՈՒՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner