Համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի ընթացիկ հաշվառման և հողային հաշվեկշռի կազմման նպատակով, Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին՝ Դիլիջանի համայնքի վարչական սահմաններում ընդգրկված, Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 67/1 հասցեի 5932.1քմ հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը վերագրանցել 2322.9քմ մակերեսով: Նշված 2322.9քմ մակերեսով հողամասը հանդիսանում է 11-003-0209-0022 ծածկագրով հողամասի մի մասը, ըստ համայնքի կադաստրային քարտեզի՝ նշված 2322.9քմ հողամասը ընդգրկված է «Բնակավայրերի հողերի» կազմում, որպես «բնակելի կառուցապատման հողեր»:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջներով`
1.Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ՝ Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 67/1 հասցեի 5932.1քմ մակերեսով հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը 2322.9քմ մակերեսով վերագրանցելու նպատակով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: