Համաձայն 2025թ. ապրիլի 04-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի՝ Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղում գտնվող 11-029-0018-0014 կադաստրային ծածկագրով 0.0708հա հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերել քաղ. Սասուն Գրիգորի Սարգսյանը: Վերջինս դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին` նշված հողամասի օրինական սահմանները ճշտելու և գլխավոր հատակագիծը հաստատելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ ըստ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի, Թեղուտ գյուղի 11-029-0018-0014 կադաստրային ծածկագրով հողամասի չափը կազմում է 0.0708հա: Պետական որակավորում ունեցող անձի կողմից կատարված տեղազննման և չափագրման արդյունքում կազմված սխեմայի համաձայն՝ նշված տնամերձ հողամասի մակերեսի փաստացի չափը կազմել է 0.07084հա: Նշված 0.07084հա հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հող, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`
1. Հաստատել Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 11-029-0018-0014 կադաստրային ծածկագրով տնամերձ հողամասի գլխավոր հատակագիծը՝ 0.07084հա մակերեսով, քաղ. Սասուն Գրիգորի Սարգսյանի (ծնված 27.11.1977թ.) սեփականության իրավունքով /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/:
2. Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 11-029-0018-0014 կադաստրային ծածկագրով 0.07084հա տնամերձ հողամասին տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Թեղուտ գյուղ, 8-րդ փողոց, թիվ 8:
3. Պարտավորեցնել քաղ. Սասուն Սարգսյանին.
1) Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
2) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: