25.06.25
Դիլիջան համայնքի ավագանու 08/08 արտահերթ նիստ
|
Տեղի ունեցավ Դիլիջան համայնի ավագանու ութերորդ նստաշրջանի արտահերթ նիստը: Քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր, որոնց կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով. https://short-link.me/15F8r Նիստի տեսաձայնագրությունը կարող եք դիտել այստեղ. https://rb.gy/ygaunw
|
|
25.06.25
Հավաստագրեր և շնորհակալագրեր «ՄԻՄԻՆՈ» փառատոնի շրջանակներում
|
Այսօր Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը շնորհել է հավաստագրեր և շնորհակալագրեր՝ «Միմինո» հայ–վրացական փառատոնի կազմակերպմանն աջակցած և անմիջական մասնակցություն ունեցած անձանց։Հավաստագրեր են հանձվել Դիլիջանի ավագ դպրոցի աշակերտներին՝ կամավորական աշխատանքում ցուցաբերած ակտիվության և պատասխանատվության համար՝ Մանե Մանթաշյանին, Անի Մանթաշյանին, Սուսաննա Ղազարյանին, Վիկտորյա Անդրեասյանին, Ռիմա Զաքարյանին, Քրիստինե Վարդանյանին:Փառատոնի կազմակերպիչ կառույցները ևս ի դեմս Տուրիզմի Հայկական Ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի և «Հայ-խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանի՝ բարձր գնահատելով համագործակցությունը, ...
Մանրամասն |
|
23.06.25
Կայացել է Տավուշի մարզի խորհրդի հերթական նիստը
|
Դիլիջան համայնքի ղեկավարը հունիսի 23-ին մասնակցել է ՀՀ Տավուշի մարզի խորհրդի նիստին, որը վարել է մարզպետ Հայկ Ղալումյանը: Քննարկվել են մի շարք հարցեր, ինչպես իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը, տեղական բյուջեների սեփական եկամուտների կատարողականը, գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը և այլն: Մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները ներկայացրել են զեկույցներ կատարված աշխատանքների մասին: Լուսանկարները՝ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից:
|
|
22.06.25
Դիլիջանում տեղի ունեցավ հայ–վրացական մշակութային խոհարարական «Միմինո» փառատոնը
|
Փառատոնի նպատակն է խթանել հայ-վրացական բարեկամական հարաբերությունները մշակույթի և խոհարարության միջոցով, ինչպես նաև ներկայացնել երկու երկրների ավանդական ուտեստները և մշակութային ժառանգությունը:Փառատոնին մասնակցում էին Վրաստանից և Հայաստանից ժամանած խոհարարներ, մշակութային գործիչներ, արվեստագետներ և զբոսաշրջիկներ։ Միջոցառմանը ներկա էին նաև Դիլիջանի, օտարերկրյա պատվիրակությունների, գործընկեր քաղաքների պաշտոնական ներկայացուցիչները։«Միմինո» փառատոնը նախատեսվում է դարձնել ամենամյա՝ ընդլայնելով մասնակիցների թիվը և ընդգրկելով ավելի լայն մշակութային շերտեր։Փառատոնը իրականացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Զբոսաշրջության կոմիտեի, Դիլիջանի համայնքապետարանի, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի, ...
Մանրամասն |
|
21.06.25
Դիլիջանն ու Նոալեն պաշտոնապես դարձան «Քույր քաղաքներ»
|
Այսօր Դիլիջան համայնքը հյուրընկալեց մի շարք միջազգային պատվիրակությունների՝ ընդգծելով համայնքի պատրաստակամ լինելը միջազգային համագործակցության ու բարեկամական կապերի ամրապնդման նկատմամբ։Դիլիջան այցելեցին Իտալիայի Հանրապետության Նոալե քաղաքի, Սլովակիայի Հանրապետության Պավաժսկա Բիստրիցա քաղաքի, Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքի, ինչպես նաև Դոմինիկյան Հանրապետության՝ Հայաստանում ներկայացված պատվիրակությունները։Հանդիպման սկզբում Դիլիջան համայնքի ղեկավարը ողջունեց հյուրերին՝ շնորհակալություն հայտնելով այցելության և գործընկերային տրամադրվածության համար։ Նա ներկայացրեց Դիլիջանի և վերոնշյալ քաղաքների միջև արդեն իսկ հաստատված կապերի պատմությունը, իրականացված համատեղ ծրագրերը, ինչպես նաև հետագա զարգացման ...
Մանրամասն |
|
16.06.25
Ամփոփվել են «Rocking Dilijan» առաջնության արդյունքները
|
Հունիսի 14-ին Դիլիջանի մարզահամալիրում անցկացվեց «Rocking Dilijan» ամենամյա հունահռոմեական ըմբշամարտի առաջնությունը։Մրցաշարը կազմակերպվել էր Green Rock հիմնադրամի նախաձեռնությամբ և համախմբել էր տարբեր մարզերի ու քաղաքների լավագույն պատանի ըմբիշներին՝ Գյումրիից, Արարատից, Ջրվեժից, Էջմիածնից, Երևանից, Ստեփանավանից, Գավառից և Դիլիջանից։Դիլիջանի մարզահամալիրի պատանի ըմբիշները առաջնության ընթացքում ցուցաբերեցին բարձր պատրաստվածություն և գրանցեցին հետևյալ արդյունքները․- Մարտիրոսյան Տիգրան – 1-ին տեղ, 44 կգ քաշային կարգ- Ղալումյան Նարեկ – 2-րդ տեղ, 62 կգ քաշային կարգ- Գուլինյան Ավետ – 3-րդ տեղ, 23 կգ քաշային կարգՇնորհավորում ենք մեր մարզիկներին արժանապատիվ մասնակցության ...
Մանրամասն |
|
11.06.25
ՄԻՄԻՆՈ ՓԱՌԱՏՈՆԸ ԿՐԿԻՆ ԳԱԼԻՍ Է ԴԻԼԻՋԱՆ
|
Հունիսի 21-ին Դիլիջանում կանցկացվի «Միմինո» հայ–վրացական մշակութային խոհարարական ամենամյա փառատոնը:Փառատոնի ընթացքում հայկական և վրացական թիմերը կներկայացնեն իրենց խոհանոցների բազմազանությունն ու պատմությունը, պարերն ու երգերը, արվեստի ու արհեստագործական աշխատանքները:Փառատոնի հիմնական նպատակը երկու հարևան երկրների միջև զբոսաշրջային այցելությունների ակտիվացմանը նպաստելն է, միջմշակութային երկխոսությունն ու ժողովուրդների բարեկամությունն ամրապնդելը:Փառատոնի մուտքն ազատ է: Սիրով սպասում ենք բոլորիդ:Հասցե՝ Դիլիջանի կենտրոնական հրապարակ (շատրվանների հրապարակ), Մյասնիկյան փողոցԾրագիրն իրականացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Զբոսաշրջության կոմիտեի, Դիլիջանի համայնքապետարանի, Տուրիզմի ...
Մանրամասն |
|
08.06.25
Վերապատրաստման ծրագիր ՆՈՒՀ դաստիարակների օգնականների համար
|
Հունիսի 7-ին Դիլիջան համայնքի ենթակայությամբ գործող բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատությունների դաստիարակի օգնականները մասնակցեցին «Դաստիարակի օգնականին ներկայացվող պահանջները, նրա համագործակցությունը դաստիարակի հետ մանկապարտեզում» թեմայով վերապատրաստման դասընթացին, որն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված «Թիչինգ Ըքադեմի» կազմակերպության կողմից։ Դասընթացի ավարտին մասնակիցները ստացան համապատասխան հավաստագրեր։Վերապատրաստումը իրականացրեց ոլորտի փորձագետ Լիանա Վերդյանը՝ նախադպրոցական կրթության ծրագրերի և ուսումնական ձեռնարկների համահեղինակ։Դասընթացը կազմակերպվել է Դիլիջանի համայնքապետարանի նախաձեռնությամբ՝ հիմք ընդունելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |