Ոգելից խմիչքների և/կամ ծխախոտի վաճառքի թույլտվությունները ստանալու համար անհրաժեշտ է քաղաքացիների սպասարկման գրասենյակ ներկայացնել հայտ՝ համայնքի ղեկավարի անունով:
Թույլտվությունը տրամադրվում է հայտը ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: Ոգելից խմիչքների և/կամ ծխախոտի վաճառքի համար Դիլիջան համայնքի ավագանու համապատասխան որոշմամբ սահմանվել է տեղական տուրք.
ա) Հիմնական շինության ներսում՝
տեղական տուրք, եռամսյակի համար 9000 դրամ մուծում համայնքային բյուջեի 900405051211 հաշվեհամարին;
բ) Ոչ հիմնական շինության ներսում`
տեղական տուրք, եռամսյակի համար 9000 դրամ մուծում համայնքային բյուջեի 900405051229 հաշվեհամարին;
Թույլտվությունները, համապատասխան տեղական տուրքերի վճարման դեպքում, տրամադրվում է հայտի ներկայացման տարվա համար: Դիլիջանի քաղաքապետարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակի հասցեն է` ք.Դիլիջան, Մյասնիկյան փ. 55, քաղաքապետարան, 1-ին հարկ, հեռախոս` 2-30-48: