16.06.25
Ամփոփվել են «Rocking Dilijan» առաջնության արդյունքները
|
Հունիսի 14-ին Դիլիջանի մարզահամալիրում անցկացվեց «Rocking Dilijan» ամենամյա հունահռոմեական ըմբշամարտի առաջնությունը։Մրցաշարը կազմակերպվել էր Green Rock հիմնադրամի նախաձեռնությամբ և համախմբել էր տարբեր մարզերի ու քաղաքների լավագույն պատանի ըմբիշներին՝ Գյումրիից, Արարատից, Ջրվեժից, Էջմիածնից, Երևանից, Ստեփանավանից, Գավառից և Դիլիջանից։Դիլիջանի մարզահամալիրի պատանի ըմբիշները առաջնության ընթացքում ցուցաբերեցին բարձր պատրաստվածություն և գրանցեցին հետևյալ արդյունքները․- Մարտիրոսյան Տիգրան – 1-ին տեղ, 44 կգ քաշային կարգ- Ղալումյան Նարեկ – 2-րդ տեղ, 62 կգ քաշային կարգ- Գուլինյան Ավետ – 3-րդ տեղ, 23 կգ քաշային կարգՇնորհավորում ենք մեր մարզիկներին արժանապատիվ մասնակցության ...
Մանրամասն |
|
11.06.25
ՄԻՄԻՆՈ ՓԱՌԱՏՈՆԸ ԿՐԿԻՆ ԳԱԼԻՍ Է ԴԻԼԻՋԱՆ
|
Հունիսի 21-ին Դիլիջանում կանցկացվի «Միմինո» հայ–վրացական մշակութային խոհարարական ամենամյա փառատոնը:Փառատոնի ընթացքում հայկական և վրացական թիմերը կներկայացնեն իրենց խոհանոցների բազմազանությունն ու պատմությունը, պարերն ու երգերը, արվեստի ու արհեստագործական աշխատանքները:Փառատոնի հիմնական նպատակը երկու հարևան երկրների միջև զբոսաշրջային այցելությունների ակտիվացմանը նպաստելն է, միջմշակութային երկխոսությունն ու ժողովուրդների բարեկամությունն ամրապնդելը:Փառատոնի մուտքն ազատ է: Սիրով սպասում ենք բոլորիդ:Հասցե՝ Դիլիջանի կենտրոնական հրապարակ (շատրվանների հրապարակ), Մյասնիկյան փողոցԾրագիրն իրականացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Զբոսաշրջության կոմիտեի, Դիլիջանի համայնքապետարանի, Տուրիզմի ...
Մանրամասն |
|
08.06.25
Վերապատրաստման ծրագիր ՆՈՒՀ դաստիարակների օգնականների համար
|
Հունիսի 7-ին Դիլիջան համայնքի ենթակայությամբ գործող բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատությունների դաստիարակի օգնականները մասնակցեցին «Դաստիարակի օգնականին ներկայացվող պահանջները, նրա համագործակցությունը դաստիարակի հետ մանկապարտեզում» թեմայով վերապատրաստման դասընթացին, որն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված «Թիչինգ Ըքադեմի» կազմակերպության կողմից։ Դասընթացի ավարտին մասնակիցները ստացան համապատասխան հավաստագրեր։Վերապատրաստումը իրականացրեց ոլորտի փորձագետ Լիանա Վերդյանը՝ նախադպրոցական կրթության ծրագրերի և ուսումնական ձեռնարկների համահեղինակ։Դասընթացը կազմակերպվել է Դիլիջանի համայնքապետարանի նախաձեռնությամբ՝ հիմք ընդունելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. ...
Մանրամասն |
|
07.06.25
Այցելություն ԴՈՒԿՈ կենտրոն
|
Հունիսի 7-ին «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ գրասենյակում Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը հանդիպել է «INVEsT in You» միջազգային կրթական ծրագրի աշխատանքային պրակտիկայի բաղադրիչի մասնակից երիտասարդների հետ, որոնք շուտով մեկնելու են Սլովակիայի Հանրապետություն։Այս եզակի և հետաքրքիր հնարավորությունն ուղղված է մասնակիցների անձնական և մասնագիտական զարգացմանը։ Ծրագիրն ընձեռում է 80 օր շարունակ Եվրոպական Միությունում ապրելու և մասնագիտական փորձառություն ձեռք բերելու հնարավորություն՝ միջին մասնագիտական հաստատությունների նախկին և ներկայիս ուսանողների համար։Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը մանրամասն ծանոթացավ ծրագրի բոլոր բաղադրիչներին և մասնակիցների ...
Մանրամասն |
|
02.06.25
Դիլիջանը՝ միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխության դափնեկիր
|
Վերջին տարիներին Դիլիջանում ակտիվ իրականացվում են բազմաբնույթ խոշոր միջոցառումներ և արտաքին հարաբերությունները խորացնող մի շարք նախաձեռնություններ՝ համայնքապետարանի և գործընկեր կազմակերպությունների համատեղ ջանքերով։Այս զարգացումների տեսանելի արդյունքներից է Դիլիջանի՝ MICE Excellence Awards հեղինակավոր միջազգային մրցանակաբաշխության դափնեկիր դառնալը։ Մրցանակը շնորհվել է Meet Dilijan նախաձեռնության շրջանակում՝ Դիլիջանը ճանաչելով որպես միջոցառումների կազմակերպման համար լավագույն արտասահմանյան ուղղություն։Այսօր Դիլիջանը ներկայանում է որպես ժամանակակից և բազմաֆունկցիոնալ հարթակ՝ հարմար տարբեր տեսակի բիզնես և մշակութային միջոցառումների անցկացման համար։ Քաղաքը իր մշակութային ժառանգության, յուրօրինակ ...
Մանրամասն |
|
02.06.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Սիրելի´ այցելուներ, Հունիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը «Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահը» աշխատելու է երկարացված գրաֆիկով՝ ամեն օր՝ 10:00-ից մինչև 21:00-ն։ Հիշեցնենք, որ թանգարանում երկուշաբթին ոչ աշխատանքային օր է։ Սիրով սպասում ենք ձեզ՝ բացահայտելու Դիլիջանի պատմությունն ու արվեստը երկարատև ամառային օրերին։
|
|
01.06.25
Դիլիջան համայնքի ղեկավարի շնորհավորանքը երեխաներին՝ Հունիսի մեկի կապակցությամբ
|
Սիրելի՛ երեխաներ,Հարգարժա՛ն ծնողներ,Շնորհավորում եմ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։Երեխաները մեր կյանքի լույսն են, մեր հոգու ամենաանմեղ արտացոլանքը։ Նրանց աչքերում ապրում են հույսը, երազանքը և վաղվա օրը։ Յուրաքանչյուր մեծի պարտքն է սեր ու հոգատարություն ներդնել նրանց մեջ՝ կառուցելով վստահելի, անվտանգ ու լիարժեք մանկություն։Դիլիջանի համայնքապետարանն առանձնակի կարևորում է նախադպրոցական կրթության դերը։ Այդ համոզմունքով ենք Դիլիջանում իրականացնում մանկապարտեզների հիմնանորոգում և վերանորոգում, կազմակերպում բովանդակային բազմապիսի միջոցառումներ՝ ապահովելով մեր փոքրիկների լիարժեք զարգացումը, կրթությունն ու ուրախ մանկությունը։Թանկագի՛ն փոքրիկներ, եղե՛ք առողջ, ուրախ ու անհոգ, մեծացե՛ք ...
Մանրամասն |
|
01.06.25
Դիլիջան համայնքի ղեկավարն այցելել է հունիսի 1-ին նվիրված միջոցառումներին
|
Այսօր՝ հունիսի 1-ին, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Դիլիջան համայնքի ղեկավարն այցելել է համայնքի տարբեր թաղամասերում կազմակերպված տոնական միջոցառումներին։ Նա շնորհավորել է փոքրիկներին տոնի առթիվ, մաղթելով առողջություն, երջանկություն և պայծառ մանկություն։ Այցի ընթացքում համայնքի ղեկավարը նաև հանդիպել է բնակիչների հետ, լսել նրանց հուզող հարցերն ու առաջարկությունները՝ արձանագրելով կարիքներն ու քննարկելով հնարավոր լուծումները։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |