Հարգելի քաղաքացիներ.
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջոցառումների շրջանակում (կամ նմանատիպ այլ իրավիճակներում) համայնքապետարանի աշխատակազմը 2020թ. մարտի 17-ից իր աշխատանքները կազմակերպում է հեռավար եղանակով:
Սույնով ցանկանում ենք իրազեկել համայնքապետարանում ներդրված և գործող Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) միջոցով աշխատանքը հեռավար եղանակով կազմակերպելու և քաղացիներին ծառայություններ մատուցելու լայն հնարավորությունների մասին։
Քաղաքացիները և իրավաբանական անձինք կարող են համայնքապետարանի պաշտոնական կայքի ընձեռնված հնարավորությունների շնորհիվ չներկայանալով համայնքապետարան.
• Տեղեկանալ համայնքային նորություններին և իրադարձություններին, ծանոթանալ ՏԻՄ-երի կողմից կայացված որոշումներին (ավագանու որոշումներ, համայնքի ղեկավարի որոշումներ), թողնել մեկնաբանություններ և ներկայացնել առաջարկներ:
• Առցանց եղանակով ներկայացնել գրություններ, դիմումներ, հարցումներ և բողոքներ:
• Հետևել ներկայացված գրությունների, դիմումների, հարցումների, բողոքների ընդունման, գրանցման և կատարման ընթացքին:
• Ստանալ գրությունների, դիմումների, հարցումների, բողոքների պատասխանները (էլ․ ստորագրությամբ)։
• Ստանալ տարատեսակ տեղեկանքներ (էլ․ ստորագրությամբ):
• Մասնակցել հանրային քննարկումներին:
• Տեղեկանալ գույքային հարկերի, վարձակալական վճարների մասով գոյացած պարտավորություններին:
• Բաժանորդագրվել համայնքային նորություններին, իրադարձություններին և հայտարարություններին:
• Տեղեկանալ համայնքապետարանի կողմից տրամադրվող ծառայությունների ընթացակարգերին և ծառայություններից օգտվելու պայմաններին: