Այսօր: Կիրակի, 20 Սեպտեմբերի 2020թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 57
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20.09.20 Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի անկախության 29-ամյա տարեդարձի առթիվ
Սիրելի հայրենակիցներ.Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյա տարեդարձի առթիվ:1991 թվականին՝ անկախության ձեռքբերմամբ հայ ժողովուրդը կրկին վերահաստատեց ազատ ապրելու, սեփական ճակատագիրը տնօրինելու և խաղաղ արարելու իր ձգտումը: Անկախության շնորհիվ մեկ քառորդ դարից ավելի է, որ մեր երկիրը իր արժանի տեղն է զբաղեցնում համաշխարհային մեծ ընտանիքում: Մեզնից յուրաքնչյուրից պահանջվում է հաստատակամորեն իրականացնելու հետևողական քայլեր՝ ուղղված մեր հայրենիքի հետագա հզորացմանն ու զարգացմանը, մեր ժողովրդի բարեկեցության ապահովմանը:Համոզված ենք, որ համախմբվածության և նվիրական աշխատանքի շնորհիվ մեր արժանի ներդրումը կունենանք հայրենիքի հզորացման և հարազատ քաղաքի ... Մանրամասն
16.09.20 Հայտարարություն

«Դիլիջանի արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը հրավիրում է աշխատանքի <<Արվեստի պատմություն» ՝ տարեկան 74 ժամ ծանրաբեռնվածություն և <Կենսաբանություն>> ՝ տարեկան 48 ժամ ծանրաբեռնվածություն առարկաների դասավանդող դասախոսների՝ համապատասխան կրթությամբ և որակավորմամբ։ Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ /0268/ 2-74-86 , /0268/ 2-74-88, կամ դիմել տնօրինությանը։

 

Քոլեջի հասցեն՝
ք․Դիլիջան ,փ․ Կալինինի 57
Քոլեջի տնօրինություն

16.09.20 Համայնքի ավագանու արտահերթ նիստում
    Այսօր կայացած Դիլիջան համայնքի ավագանու արտահերթ նիստի  օրակարգում ընդգրկված էին 2 տասնյակից ավելի հարցեր: Ընդունված որոշումներով ավագանին հավանություն  տվեց համայնքի վարչական  սահմաններում  ընդգրկված  հեռագնա  առանձին սարամասեր հարևան համայնքներին  տրամադրելու, համայնքի գույքացանկում նոր ձեռք բերված գույքի ընդգրկման, կապված նոր իրադրության հետ՝ համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվողների վճարի մասին, համայնքի սեփականությունը հանդիսացող առանձին հողակտորների վարձակալության տրման վերաբերյալ համաձայնություն տալու նախագծերին:Քննարկվեցին նաև  սոցիալ-տնտեսական բնույթի այլ հարցեր՝ ընդունվեցին համապատասխան որոշումներ:    ... Մանրամասն
14.09.20 Առաջին դասարանցիների մուտքով մեկնարկեց նոր ուսումնական տարին
    Այսօրվանից՝  առաջին  դասարանցիների  մուտքով  մեկնարկեց նոր ուսումնական տարին:  Սեպտեմբերի 15-ից ուսումնական հաստատությունները կսկսեն գործել ողջ ծավալով՝ իհարկե  խստագույնս պահպանելով  հակահամաճարակային կոնոնները:  Նոր ուսումնական տարվա կապակցությամբ Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի հղած ուղերձում առանձնահատուկ շնորհավորանքներ էին ուղղված առաջին դասարացիներին, որոնց համար այն յուրահատուկ իրադարձություն է: Այս տարի ևս ավանդույթի համաձայն համայնքապետարանի կողմից 272 առաջին դասարանցիներ ստացան դպրոցական պայուսակներ:Դպրոցները և մյուս ուսումնական հաստատությունները մշտապես գտնվում են համայնքապետարանի ուշադրության կենտրոնում:Կապված ... Մանրամասն
11.09.20 Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը շնորհավորել է Պյատիգորսկի քաղաքային իշխանություններին և պյատիգորսկցիներին քաղաքի հիմնադրման 240-ամյակի առթիվ
    Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը շնորհավորել է Դիլիջանի քույր քաղաք հանդիսացող Պյատիգորսկի քաղաքային  իշխանություններին՝քաղաքի հիմնադրման 240-ամյակի առթիվ; Շնորհավորական հեռագրում ասված է. <<Հարգարժան Դմիտրի Յուրիի, Լյուդմիլա Վասիլիի, թանկագին պյատիգորսկցիներ. Դիլիջանի համայնքապետարանի և ողջ հասարակայնության անունից  սրտանց շնորհավորում եմ  ձեզ՝ Պյատիգորսկի հիմնադրման  240-ամյա հոբելյանի առթիվ: Մաղթում եմ բոլորիդ անձնական երջանկություն, բարեկեցություն, իսկ նշանավոր առողջարան  Պյատիգորսկին՝ հետագա ծաղկում և  բարգավաճում: Մենք հպարտանում ենք մեր երկու քաղաքների միջև ստեղծված  եղբայրական հարաբերություններով, և վստահ ... Մանրամասն
11.09.20 Հայտարարություն
 Հարգելի համաքաղաքացիներ․
Տեղեկացնում ենք, որ կապված ուսումնական հաստատությունների գործունեության վերսկսման հետ, սեպտեմբերի 14-ից  ներհամայնքային  տրանսպորտի աշխատանքային գրաֆիկում կատարվել են որոշ փոփոխություններ։ Ավտոբուսները կաշխատեն իրենց նախկին երթուղիներով: Թախտա-Շամախյան գծում  կավելացվի ևս մեկ երթ՝ մեկնումը ժամը   18-ին քաղաքի կենտրոնից։
11.09.20 Մաքուր պահենք մեր համայնքը

Դիլիջան համայնքի համայնքապետ Արմեն Սանթրոսյանի հանձնարարականով և անմիջական վերահսկողության ներքո համայնքում նոր թափ է հաղորդվել սանմաքրման, աղբահանության և բարեկարգման աշխատանքների իրականացման ծավալներին։
Հաշվի առնելով, որ ռեսուրսները անսահման չեն՝ խնդրում և հորդորում ենք համայնքի բնակչությանը, մաքուր պահել համայնքը ու իսկական տանտիրոջ պես վերաբերվել քաղաքին: Յուրաքանչյուրիս խնամքով վերաբերմունքի արդյունքում համայնքը կլինի ավելի մաքուր և բարեկարգ: Համատեղ աշխատանքի արդյունքում Դիլիջանը կդառնա աշխարհի մաքուր քաղաքներից մեկը, որի մասին բոլորս ենք երազել:
# մաքուրպահենքհամայնքը
#մաքուրհամայնք
#համատեղաշխատանք
#սիրենքևպահպանենքմերքաղաքը

04.09.20 Համայնքի ղեկավարն ընդունեց բնակիչներին

Սեպտեմբերի 3-ին  Դիլիջանի համայնքապետարանում կայացած ընդունելությանը  համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանն ընդունեց մեկ տասնյակից ավելի բնակիչների:

 Դիմումատուները հիմնականում դիմել էին նյութական աջակցության, սոցիալ-տնտեսական բնույթի այլ հարցերով, որոնց ի պատասխան համայքի ղեկավարը հանձնարարեց աշխատակազմին դիտարկել հնարավորությունները և սեղմ ժամկերտում  կարգավորել հարցերը: Առանձին իրավակարգավորումներ պահանջող հարցերի վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից տրվեցին համապատասխան պարզաբանումներ:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Ավագանու արտահերթ նիստ 04.03.2019
Ավագանու արտահերթ նիստ 22.03.2018
Ավագանու արտահերթ նիստ - 26.01.2018
Ավագանու նիստ - 26.12.2017
Ավագանու արտահերթ նիստ  - 06.03.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, ք. Դիլիջան, Մյասնիկյան 55

(+374 268) 2-25-85

dilijan.tavush@mta.gov.am, dilijan1@yahoo.com

Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner