' />  

' />
Այսօր: Չորեքշաբթի, 26 Մարտի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 101
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



«Դիլիջանի թիվ 4 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է`
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Դիլիջանի համայնքապետարան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
25/03/2025
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
21/04/2025
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

  «Դիլիջանի թիվ 4 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը  հայտարարում է մրցույթ  մանկավարժական աշխատողի՝ դաստիարակի, 1.17 դրույքային միավորով, թափուր պաշտոնի համար։  

Մրցույթը կկայանա Դիլիջանի թիվ 4 մանկապարտեզում՝ Օրջոնիկիձե 63/1 հասցեում, 2025թ. ապրիլի 28-ին՝ ժամը 14։00-ին։

 Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացնել  2025թ. մարտի 25-ից մինչև 2025թ ապրիլի 21-ը ներառյալ (20 աշխատանքային օրվա ընթացքում), ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև 16:00–ն, բացի շաբաթ և կիրակի օրերից։

Դիմումը գրել մանկապարտեզում՝ անձամբ (Ձև 1)։

 Մրցույթին մասնակցելու համար ներկայացնել․

 1.    Դիմում (Ձև 1)

  1. Կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
  2. Անձը հաստատող փաստաթուղթ
  3. Աշխատանքային ստաժի մասին տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում)
  4. Ինքնակենսագրություն  (Ձև 4)` ՀՀ ԿԳՄՍՆ 17 փետրվար 2022թ․ N 08-Ն հրաման
  5. Մեկ լուսանկար՝ 3x4 չափի
  6. Հրապարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)
  7. Այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ–ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
  8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական
  9. Տեղեկանք առողջության մասին՝ 15 դեկտեմբերի 2011 թվականի N 1801-Ն ՀՀ Կառավարության որոշման համաձայն
  10. Տեղեկանք՝ դատվածության առկայության մասին

  Մրցույթը անցկացվում է 2 փուլով՝  թեստավորման և հարցազրույցի։

 ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ՝  ԴԱՍՏԻԱՐԱԿԻ ՊԱՇՏՈՆԻ ՆԿԱՐԱԳԻՐ

Աշխատանքային լիազորություններ և պարտականություններ`

1) պլանավորում և իրականացնում է սաների ուսուցումն ու դաստիարակությունը, կենսագործունեությունը՝ նախադպրոցական կրթության պետական չափորոշիչներին, կրթական ծրագրերին համապատասխան.

2) ուսումնասիրում է սաների անհատական ունակությունները, հետաքրքրությունները և հակումները.

3) նպաստում է սաների մոտ գործունեության տարբեր ձևերի հանդեպ հետաքրքրասիրության բացահայտմանը.

4) աշխատանք է տանում սաների վարքի շեղման, վնասակար սովորությունների վերացման համար.

5) կատարում է ամենօրյա աշխատանք սաների սոցիալ-հոգեբանական հարմարունակության (ադապտացիայի) համար.

6) բուժանձնակազմի հետ համատեղ կանոնավոր իրականացնում է համալիր միջոցառումներ՝ ուղղված սաների առողջության ամրապնդմանը, հոգեբանական զարգացմանը,

7) սաների հետ տարվող ուսումնադաստիարակչական գործընթացում կիրառում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված ուսումնական ձեռնարկներ և նյութեր, մանկավարժական արդի տեխնոլոգիաներ, մեթոդներ, հնարներ.

8) խմբում ստեղծում է անհրաժեշտ պայմաններ՝ առօրյան, ուսումնադաստիարակչական աշխատանքները արդյունավետ իրականացնելու համար.

9) ակտիվորեն կիրառում է հաստատության մեթոդկաբինետի համապատասխան նյութերը.

10) երաժշտության դաստիարակի, ֆիզհրահանգչի, այլ մանկավարժական աշխատողների հետ նախապատրաստում է տոները, ժամանցային, մարզական պարապմունքները.

11) ժամանակին տնօրինությանը, բուժքրոջը, ծնողներին տեղեկացնում է սաների առողջական վիճակի փոփոխությունների մասին.

12) վարում է սաների հաճախումների մատյանը.

13) վերլուծում է իր կողմից իրականացվող ուսումնադաստիարակչական գործընթացը, կատարում ինքնավերլուծություն, իրականացնում է բարելավման աշխատանքներ.

14) մասնակցում է մանկավարժական խորհրդի նիստերին, խորհրդատվություններին.

15) ծնողների հետ տանում է աշխատանք՝ ընտանիքում երեխաների դաստիարակության հարցերի ուղղությամբ, ներգրավում և խթանում է հաստատության հետ ակտիվ համագործակցությանը.

16) խնամքով է վերաբերվում խմբին հատկացված գույքին, սարքավորումներին, պիտույքներին.

17)վարում է գույքի, խաղալիքների հաշվառումը. համագործակցում է դաստիարակի օգնականի հետ.

19) ըստ ժամանակացույցի՝ սահմանված կարգով անցնում է բժշկական զննություն:

    Դաստիարակի պաշտոնը զբաղեցնողը պետք է՝

1) տիրապետի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.

2) իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին, կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները` ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասի», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Լիցենզավորման մասին» օրենքները, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը, «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը», Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համապատասխան նորմատիվ իրավական ակտերը. բ. մանկավարժության, հոգեբանության, ֆիզիոլոգիայի, հիգիենայի, դաստիարակչական աշխատանքի տեսության և մեթոդիկայի հիմունքները:

   Որակավորման պահանջները` հաստատության դաստիարակի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա` միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ կամ միջին կամ բարձրագույն մանկավարժական կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում առնվազն երեք տարվա մանկավարժական գործունեության ստաժ:

 

 

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (74.5ԿԲ)
Բոլորը
Հաշվետվություն
 2021-2022թթ. զեկույց
թիվ 6 արտահերթ նիստ 21.01.2022
 Ավագանու թիվ 5 նիստ  29.12.2021
Ավագանու թիվ 4 նիստ
Ավագանու թիվ 3 նիստ   30.11.2021
Ավագանու թիվ 2 նիստ 16.11.2021
2021-2026 թթ. Դիլիջան համայնքի ավագանու անդրանիկ ն
Ավագանու արտահերթ նիստ 04.03.2019
Ավագանու արտահերթ նիստ 22.03.2018
Ավագանու արտահերթ նիստ - 26.01.2018
Ավագանու նիստ - 26.12.2017
Ավագանու արտահերթ նիստ  - 06.03.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner