Աճուրդին մասնակցել ցանկացող անձինք աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին, հողամասի ելակետային տվյալներին և հատակագծին կարող են ծանոթանալ Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնում՝ ք. Դիլիջան, Մյասնիկյան 55, համայնքապետարանի շենք 2-րդ հարկ:
Աճուրդին մասնակցելու իրավունք ունեն՝ ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ և հողօգտագործողներ: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է Դիլիջանի համայնքապետարան ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և Դիլիջանի համայնքապետարանի 900405051401 հաշվարկային հաշվին աճուրդի մասնակցության վճարի՝ 35000դրամի մուծման անդորրագիր:
Աճուրդի մասնակիցներն աճուրդի անցկացման օրը մուծում են նախավճար՝ տվյալ հողամասի մեկնարկային գնի 50 տոկոսի չափով: Եթե մասնակիցն աճուրդի արդյունքներով չի հաղթել, նախավճարն անմիջապես վերադարձվում է նրան: Եթե մասնակիցը հաղթել է, ապա նախավճարի գումարը ներառվում է վաճառքի գնի մեջ: Աճուրդի դրված հողամասի նվազագույն քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Աճուրդում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդի պայմանների մանրամասներին ծանոթանալու և հայտ ներկայացնելու համար դիմել Դիլիջանի համայնքի հողամասերը աճուրդային կարգով օտարող հանձնաժողովին՝ ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, Դիլիջանի համայնքապետարանի շենք, 2-րդ հարկ:
Աճուրդը կայանալու է 2023թ. դեկտեմբերի 04-ին ժամը 11.00-ին, Դիլիջանի համայնքապետարանի 2-րդ հարկի նիստերի դահլիճում, հասցեն՝ ք. Դիլիջան, Մյասնիկյան 55:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2023թ. նոյեմբերի 28-ը, ժամը 18.00: