Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 128
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Համայնքային ծառայության թափուր հաստիքների մրցույթ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Դիլիջանի համայնքապետարան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
27/07/2023
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
14/08/2023
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ՝ ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ 

Տիպ՝  Համայնքային ծառայության թափուր պաշտոններ

Հայտատու՝ Դիլիջանի համայնքապետարան

«Համայնքային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդված

 2023 օգոստոսի  29-ին ժամը 11.00-ին  ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոններն զբաղեցնելու համար,

1. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի  քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետի (պաշտոնի անձնագրի ծածկագիր` 2.3-6) համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար,

2. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի  գլխավոր մասնագետի (պաշտոնի անձնագրի ծածկագիր` 2.3-10) համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար,

3. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի  ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջատար մասնագետի (պաշտոնի անձնագրի ծածկագիր` 3.1-9) համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար,

4. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի  քաղաքաշինության և հողաշինության բաժնի առաջատար մասնագետի (պաշտոնի անձնագրի ծածկագիր` 3.1-11) համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար,

5. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի  քաղաքաշինության և հողաշինության բաժնի առաջին կաիգի մասնագետի (պաշտոնի անձնագրի ծածկագիր` 3.2-3) համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար,

6. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետի (պաշտոնի անձնագրի ծածկագիր` 3.2-7) համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

Դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմողը).

բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները.

գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը.

դ) հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

ե) հայտարարություն համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող օտար լեզվին (լեզուներին) տիրապետելու մասին.

զ) օրենքի 12 հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք.

է) մեկ լուսանկար՝ 3 X 4 սմ չափսի.

ը) անձնագրի պատճենը:

Մրցույթին մասնակցելու համար դիմորդները փաստաթղթերը ներկայացնում են անձամբ:

Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր` ժամը 10.00-17.00, բացի շաբաթ և կիրակի օրերից, Դիլիջանի համայնքապետարանում (ք. Դիլիջան, Մյասնիկյան փող. 55, հեռ. 0-268-2-76-87), ՀՀ Տավուշի մարզպետարանում (ք. Իջևան, Սահմանադրության 1,  հեռ.  0-263-3-22-14):

Փաստաթղթերի ընդունման վերջին  ժամկետն է 2023 թվականի օգոստոսի 14-ը:

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
2 3 6 (46.5ԿԲ)
2 3 10 (43.5ԿԲ)
3 1 9 (41ԿԲ)
3 1 11 (43.5ԿԲ)
3 2 3 (42ԿԲ)
3 2 7 (44ԿԲ)
Բոլորը
Հաշվետվություն
 2021-2022թթ. զեկույց
թիվ 6 արտահերթ նիստ 21.01.2022
 Ավագանու թիվ 5 նիստ  29.12.2021
Ավագանու թիվ 4 նիստ
Ավագանու թիվ 3 նիստ   30.11.2021
Ավագանու թիվ 2 նիստ 16.11.2021
2021-2026 թթ. Դիլիջան համայնքի ավագանու անդրանիկ ն
Ավագանու արտահերթ նիստ 04.03.2019
Ավագանու արտահերթ նիստ 22.03.2018
Ավագանու արտահերթ նիստ - 26.01.2018
Ավագանու նիստ - 26.12.2017
Ավագանու արտահերթ նիստ  - 06.03.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner