ԵՐԲ
|
|
2022,Սեպտեմբեր 3 ժամը՝ 11:00 18:00
|
ՎԱՅՐ
|
|
Դիլիջանի քաղաքային զբոսայգի
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Սեպտեմբերի 3-ին Դիլիջանում կկայանա ամենամյա «Արվեստների և արհեստների» միջազգային փառատոնը: Փառատոնն առանձնակի է իր ընդգրկվածությամբ, քանի որ ներկայացված են Հայաստանի բոլոր մարզերը: Առանձին երկրներ նույնպես մասնակցում են փառատոնին և ներկայացնում իրենց ավանդական արհեստները, զբոսաշրջային գրավչությունները, ազգային խոհանոցն ու ազգային խաղերը: Հանդես են գալիս աշխարհի տարբեր երկրների ֆոլկլորը ներկայացնող գեղարվեստական խմբեր: «Արվեստների և արհեստների» միջազգային փառատոնը բացառիկ է ոչ միայն ձեռագործ աշխատանքների պատկերասրահով, վարպետության դասերով, բազմաբովանդակ տաղավարներով, այլև ազգային նվագարանների, երգարվեստի, պարարվեստի, անհատ կատարողների և ճանաչված համույթների մասնակցությամբ, տարբեր ազգերի կոլորիտով ուղեկցվող համերգային ծրագրերով:
|