Այսօր: Հինգշաբթի, 8 Մայիսի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 95
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 399
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 մայիսի 2025 թվականի N 399

ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով «Ներքին աուդիտի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի ներքին աուդիտի ձեռնարկների և ներքին աուդիտի կանոնակարգի մշակման ուղեցույցը հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 934-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 143-Ն հրամանի 177-րդ կետը, ինչպես նաև ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի և «Գլոբ աուդիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներքին աուդիտի ծառայությունների մատուցման վերաբերյալ 2025 թվականի մայիսի 2-ին կնքված «Դիլիջանի համայնքապետարանի կարիքների համար ծառայության մատուցման պետական գնման» մասին ՀՀ-ՏՄԴՀ-ԷԱՃԾՁԲ-25/05-1 պայմանագրով ստանձնած պարտավորությունները՝

1. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի (այսուհետ՝ Համայնքապետարան) ներքին աուդիտի ծառայության 2024 թվականի տարեկան ծրագրի կատարումն ապահովելու նպատակով մինչև 2024 թվականի դեկտեմբերի 25-ը իրականացնել աուդիտորական առաջադրանքներ՝ համաձայն N 1 hավելվածի։

2. Սույն որոշման 1-ին կետում նշված աուդիտի ենթակա միավորներում՝ աուդիտորական առաջադրանքների իրականացումը վերապահել «Գլոբ աուդիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ձևավորված աուդիտորական աշխատանքային խմբին՝  համաձայն N 2 hավելվածի։

3. Աուդիտի ենթարկվող միավորների ղեկավարներին՝ աուդիտորական առաջադրանքների իրականացման գործընթացն ապահովելու նպատակով աջակցել աուդիտորներին, տրամադրել պահանջվող փաստաթղթերը, դրանց պատճենները, լուսապատճենները, ներկայացնել տեղեկանքներ, պարզաբանումներ և բացատրություններ։

4. Աուդիտորական առաջադրանքների ուսումնասիրման ժամանակահատված սահմանել 2025թ. մայիսի 8-ից մինչև դեկտեմբերի 25-ը, սակայն պայմանավորված ռիսկի գնահատմամբ՝ ժամանակաշրջանի սկիզբը կարող է նվազեցվել, բացառությամբ ապրանքանյութական արժեքների առկայության ստուգման գործընթացին, որի ուսումնասիրման ժամանակահատվածը ներառում է մինչև ստուգման պահը:

5. Աուդիտորական առաջադրանքների ընթացքում թույլատրել աուդիտորներին օգտվել էլեկտրոնային տեղեկատվական համակարգերից և «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքով չարգելված փաստաթղթերից և նյութերից։

6. ՀՀ Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի պաշտոնակատար Վարդան Գրիգորյանին (ներքին աուդիտի պատասխանատու ստորաբաժանման դեկավար)՝ ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքային խմբի անդամների մուտքը աուդիտի ենթակա միավորներ։

7. Ներքին աուդիտի աշխատանքների մեկնարկի սկիզբը սույն որոշման 1-ին կետում նշված աուդիտի ենթակա միավորներում սահմանել այդ միավորներին նախատեսված ժամկետներում աուդիտի մեկնարկի վերաբերյալ ծանուցելու օրվանից հաշված 3-րդ աշխատանքային օրը:

8. Սույն որոշման կատարման համակարգումը վերապահել ՀՀ Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի պաշտոնակատար Վարդան Գրիգորյանին (ներքին աուդիտի պատասխանատու ստորաբաժանման դեկավար)։

9. Որոշման պատճենը տրամադրել «Գլոբ աուդիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(18.45 Կբ)
(15.06 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner