Այսօր: Հինգշաբթի, 29 Փետրվարի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 191
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՐ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՏԱՂԱՎԱՐՆԵՐԸ ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԳՈՒՅՔԱՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 ՀՀ խոշորացված համայնքներում համավարակի բացասական ազդեցության մեղմմանն ուղղված դրամաշնորհային հիմնադրամի, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ համատեղ <<Դիլիջան համայնքում տաղավարների հիմնում՝ գյուղատնտեսական ապրանքների վաճառքի համար>> ծրագիրը արդեն ավարտվել է, որի արդյունքում կառուցվել են թվով հինգ զույգ տաղավարներ։ Տաղավարների շինարարական աշխատանքները կազմակերպվել են համաձայն ՀՀ Գնումների մասին օրենքի։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 8585146 ՀՀ դրամ, որից 6109000 ՀՀ դրամ ֆինանսավորվել է Գերմանիայի միջազգային համագործակցություն /GIZ/ կազմակերպության կողմից, իսկ 2476146 ՀՀ դրամ համաֆինանսավորվել է Դիլիջանի համայնքպետարանի  կողմից։ Անհրաժեշտ է նշված տաղավարները ընդգրկել Դիլիջանի համայնքպետարանի հաշվեկշռում և տրամադրել դիմում ներկայացրած քաղաքացիներին՝ վարձակալությամբ։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ և 42-րդ կետերով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում  է․   

 

1. Դիլիջան համայնքում գյուղատնտեսական ապրանքների վաճառքի համար կառուցված թվով 5 զույգ տաղավարները ընդգրկել Դիլիջանի համայնքապետարանի հաշվեկշռում՝ 8585146 /ութ միլիոն հինգ հարյուր ութսունհինգ հազար մեկ հարյուր քառասունվեց/   ՀՀ դրամ արժեքով։

2. Տաղավարները տրամադրել դիմում ներկայացրած քաղաքացիներին երկու ամիս անվճար, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից վճարովի /վարձակալությամբ/։

3. Սահմանել յուրաքանչյուր տաղավարի համար օրական 1000 ՀՀ դրամ վարձավճար։

4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner