Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 102
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 23
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023Թ.ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՀԱՏԿԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի «Հ․ Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքի վերանորոգման աշխատանքների հետ պայմանավորված՝ դասապրոցեսները ժամանակավոր անց են կացվում Դիլիջանի  ավագ դպրոցում։ Ավագ դպրոցի կողմից իրականացվող կոմունալ և էներգետիկ ծախսերի համար անհրաժեշտ է  կատարել փոխհատուցում, որը ըստ նախնական հաշվարկների կազմել է 1200000 /մեկ միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ։  2023թ.  բյուջեով չկանխատեսված ծախսերի կամ նախատեսված ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման նպատակով համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից կատարել հատկացում 1200000 /մեկ միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ։

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  5-րդ կետի, 90-րդ հոդվածի 6-րդ մասի և «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի  5-րդ մասի պահանջներով ՝ Դիլիջան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.   

Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և կատարել հատկացում՝  
1. Դիլիջան համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից՝ 11-01-02, «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891» (պահուստային միջոցներ) տնտեսագիտական հոդվածից 1200000 /մեկ միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ հատկացնել «09-06-01» Դիլիջան համայնք /Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ /բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 4639 /այլ ընթացիկ դրամաշնորհներ/ տնտեսագիտական հոդվածին՝ Դիլիջանի ավագ դպրոցի կոմունալ և էներգետիկ ծախսերի փոխհատուցման նպատակով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner