Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. հունիսի 07-ի թիվ 478-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 191 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Գագիկ Սերգոյի Քոչարյանի կողմից ինքնակամ կառուցված 34.4քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 22062023-11-0050/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Գագիկ Սերգոյի Քոչարյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 191 հասցեի ավտոտնակը՝ 34.4քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 34.4քմ հողամասը, համապատասխանաբար, 79671 դրամ և 235100 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 34.4քմ հողամասը քաղ. Գագիկ Սերգոյի Քոչարյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 191 հասցեի ավտոտնակը՝ 34.4քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 34.4քմ հողամասը, համապատասխանաբար, 79671 դրամ և 235100 դրամ արժեքներով քաղ. Գագիկ Սերգոյի Քոչարյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |