Այսօր: Երեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
13.10.25 Ամփոփվել են «Սպարտակիադա» մարզական միջոցառման համայնքային փուլի արդյունքները
Դիլիջանում անցկացվել են արդեն ավանդական դարձած «Սպարտակիադա» մարզական միջոցառումների համայնքային փուլերը, որոնք այս տարի ներառել են ֆուտզալի, բասկետբոլի և վոլեյբոլի և նախազորակոչային ռազմամարզական խաղերի մրցաշարեր։ Մրցումները միավորել են համայնքի տարբեր դպրոցների մարզասեր աշակերտներին՝ նպաստելով առողջ ապրելակերպի խթանմանը և թիմային ոգու ամրապնդմանը։ Վոլեյբոլի մրցաշարի արդյունքներով - Առաջին տեղը զբաղեցրել է Հաղարծնի միջնակարգ դպրոցի թիմը,- Երկրորդ տեղում է Թեղուտի միջնակարգ դպրոցը,- Երրորդ տեղում՝ Հովքի միջնակարգ դպրոցի թիմը։Բասկետբոլի մրցաշարում- Առաջին պատվավոր տեղը գրավել է Հաղարծնի միջնակարգ դպրոցի աշակերտների թիմը։Ֆուտզալի մրցաշարի արդյունքներով- Առաջին տեղը՝ Հաղարծնի միջնակարգ ... Մանրամասն
10.10.25 Երաժշտական երեկո Հաղարծնի մշակույթի տանը

Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ին, Հաղարծնի մշակույթի տան բեմում հանդես կգա Վանաձորի կամերային նվագախումբը։ Նվագախմբի հետ բեմ կբարձրանան նաև ՀՀ տարբեր մարզերի արվեստի դպրոցների և քոլեջների շնորհալի սաներ՝ իրենց կատարումներով լրացնելով երեկոյի երաժշտական ծրագիրը։
Միջոցառումը խոստանում է լինել գեղեցիկ մշակութային իրադարձություն՝ միավորելով երիտասարդ տաղանդներին և փորձառու երաժիշտներին նույն բեմում։ Միջոցառման մուտքն ազատ է: Բոլորիդ սիրով հրավիրում ենք:

09.10.25 Դիլիջանի համայնքապետարանում հյուրընկալվել է Սլովակիայի Պովաժսկա–Բիստրիցա քաղաքի ղեկավարը
Այսօր Դիլիջանի համայնքապետարանում համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության Պովաժսկա–Բիստրիցա քաղաքի ղեկավար Կարոլ Յանասին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու քաղաքների համագործակցության ընթացքը և առաջիկա ծրագրերը։ Անդրադարձել են Դիլիջանում սպորտային համալիրի կառուցման նախաձեռնությանը, ինչպես նաև մշակութային փոխայցերի և երկկողմ համագործակցության խորացման հնարավորություններին։ Դավիթ Սարգսյանը բարձր է գնահատել Կարոլ Յանասի հետ ձևավորված ջերմ և արդյունավետ հարաբերությունները՝ ընդգծելով, որ նման գործընկերությունը կարևոր խթան է համայնքների փոխշահավետ զարգացման համար։ Հիշեցնենք, որ դեռևս 2023 թվականին Դիլիջանի և Պովաժսկա–Բիստրիցայի միջև ստորագրվել ... Մանրամասն
08.10.25 Հանդիպում գյուղական բնակավայրերի բնակիչների հետ

Գյուղական բնակավայրերում այսօր շարունակվել են համայնքի ղեկավարի հանդիպումները բնակիչների հետ: Դավիթ Սարգսյանն այցելել է Հովք, Գոշ, Հաղարծին և Թեղուտ գյուղական բնակավայրեր, հանդիպել բնակիչներին, լսել նրանց բարձրաձայնած հարցերը և առաջարկել համապատասխան լուծումներ:

07.10.25 Հանդիպում գյուղական բնակավայրերի բնակիչների հետ

Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանն այսօր այցելել է գյուղական բնակավայրեր` հանդիպելու բնակիչներին և լսելու նրանց կողմից բարձրաձայնված հարցերը: Համայնքի ղեկավարը շրջայց է կատարել Աղավնավանք բնակավայրում կառուցվող նոր դպրոցի տարածքում՝ ծանոթանալով շինարարական աշխատանքների ընթացքին։ Այնուհետև հանդիպել բնակիչների հետ` քննարկել նրանց հուզող խնդիրները և դրանց հնարավոր լուծման տարբերակները:

07.10.25 Այսօր գրադարանավարի օրն է

Սիրելի՛ գրադարանավարներ,
Սրտանց շնորհավորում ենք բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ։ Դուք այն մարդիկ եք, ովքեր ամեն օր պահպանում և տարածում են գիտելիքի ու մշակույթի լույսը։ Ձեր շնորհիվ գրադարանները մնում են ոչ միայն գրքերի պահոց, այլև մի վայր, որտեղ մարդիկ գտնում են իրենց մտածելու, ստեղծելու և ոգեշնչվելու տեղը։ Շնորհակալություն ձեր համբերատար, պատասխանատու և նվիրված աշխատանքի համար։
Թող ձեր աշխատանքը միշտ լինի գնահատված, իսկ գրքերի հանդեպ սերը՝ անսպառ։
Շնորհավոր տոնդ, սիրելի՛ գրադարանավար։

05.10.25 Դիլիջան համայնքի ղեկավարի շնորհավորական ուղերձը Ուսուցիչների միջազգային օրվա առթիվ
Հարգելի՛ ուսուցիչներ և մանկավարժներ,Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ։Այո՛, հեշտ չէ լինել Ուսուցիչ և այն ընտրելն էլ մեծ պատասխանատվություն է: Սակայն ի ուրախություն բոլորիս՝ բոլոր ժամանակներում էլ մենք ունեցել ենք հրաշալի մանկավարժներ՝ սերունդ կերտող, արժեհամակարգ ձևավորող և մարդ դաստիարակելու բարձրագույն առաքելությամբ օժտված։ Նրանց ջանադրությամբ ու նվիրումով էլ այսօր ձևավորվում է մեր երկրի ապագան։Խորին երախտագիտությունս եմ հայտնում յուրաքանչյուրիդ՝ ձեր առաքելության, համբերատար ջանքերի ու մանկավարժի կոչմանը հավատարիմ լինելու համար, ինչի շնորհիվ մեր երեխաները դառնում են կրթված, պատասխանատու և արժանի քաղաքացիներ։Մաղթում եմ ձեզ առողջություն, ստեղծագործական նոր ձեռքբերումներ և նոր ... Մանրամասն
01.10.25 Այսօր Տարեցների միջազգային օրն է

Սիրելի՛ մեծահասակներ,
Սիրով շնորհավորում ենք Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ։
Մեր երախտագիտությունն ենք հայտնում յուրաքանչյուրիդ ձեր կյանքի փորձի, իմաստության և ձեր սերունդների դաստիարակության գործում ունեցած ներդրման համար։ Դուք մեր ընտանիքների հենասյունն եք, մեր մշակույթի և ավանդույթների պահպանողները։
Մաղթում ենք ձեզ առողջություն, երկար տարիների երջանկություն ձեր սիրելի մարդկանց շրջապատում։ Թող յուրաքանչյուր օր ձեզ համար լինի ուշադրությամբ, խնամքով և սիրով լի։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Հաշվետվություն
 2021-2022թթ. զեկույց
թիվ 6 արտահերթ նիստ 21.01.2022
 Ավագանու թիվ 5 նիստ  29.12.2021
Ավագանու թիվ 4 նիստ
Ավագանու թիվ 3 նիստ   30.11.2021
Ավագանու թիվ 2 նիստ 16.11.2021
2021-2026 թթ. Դիլիջան համայնքի ավագանու անդրանիկ ն
Ավագանու արտահերթ նիստ 04.03.2019
Ավագանու արտահերթ նիստ 22.03.2018
Ավագանու արտահերթ նիստ - 26.01.2018
Ավագանու նիստ - 26.12.2017
Ավագանու արտահերթ նիստ  - 06.03.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner