Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 88
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 209
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԵՂՈՒՏ ԳՅՈՒՂԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 159 ՀԱՍՑԵԻ 21814.4ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Արթուր Հրանտի Տիգրանյանը և Անի Վալենտինի Աբգարյանը՝ Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի Պարզ լճի փողոց թիվ 1 հասցեի, իրենց սեփականության իրավունքով պատկանող 30300.0քմ հողամասին կից գտնվող /Թեղուտ գյուղի 1-ին փողոց թիվ 159 հասցեի/ 21814.4քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրենց օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 21814.4քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասնչորսերորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 1-ին փողոց թիվ 159 հասցեի հասցեի 21814.4քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 26635383 /քսանվեց միլիոն վեց հարյուր երեսունհինգ հազար երեք հարյուր ութսուներեք/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղաքացիներ Արթուր Հրանտի Տիգրանյանին և Անի Վալենտինի Աբգարյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 1-ին փողոց թիվ 159 հասցեի հասցեի 21814.4քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 26635383 /քսանվեց միլիոն վեց հարյուր երեսունհինգ հազար երեք հարյուր ութսուներեք/ ՀՀ դրամ արժեքով քաղաքացիներ Արթուր Հրանտի Տիգրանյանին և Անի Վալենտինի Աբգարյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻՊԱՐԻՏ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner