Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 140
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 226
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի ԹԻՎ 19 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ավագանու 2016 թվականի հունվարի 29-ի <<Դիլիջանի համայնքի սեփականությունը հանդիսացող, Գայի փողոցի թիվ 86 հասցեի 1302.0քմ հողամասը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրելու մասին>> թիվ 19 որոշմամբ նշված տարածքը ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման և միասնական ընդունարանների շենքի կառուցման նպատակով տրամադրվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, սակայն այն պետական գրանցում չի ստացել: Հետագայում   Դիլիջան համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 15-ի <<Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը անժամկետ և անհատույց  օգտագործման իրավունքով գույք հանձնելու մասին>> թիվ 119 որոշմամբ Դիլիջան համայնքի Մյասնիկյան 66 հասցեում գտնվող նախկին քաղաքային գործադիր կոմիտեի վարչական շենքի 2-րդ և 3-րդ հարկերից 550քմ տարածքը անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է Հայաստանի Հանրապետության  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: Նշված տարածքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով  տրամադրվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և այժմ այնտեղ իր գործունեությունն է իրականացնում Միասնական սոցիալական ծառայության Դիլիջանի տարածքային կենտրոնը:

  Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 37-րդ հոդվածի դրույթներով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․

1․ Ուժը կորցրած ճանաչել Դիլիջան համայնքի ավագանու 2016 թվականի հունվարի 29-ի <<Դիլիջանի համայնքի սեփականությունը հանդիսացող, Գայի փողոցի թիվ 86 հասցեի 1302.0քմ հողամասը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրելու մասին>> թիվ 19 որոշումը։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՂԻՆԱԿ ՄԱՐԿՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner