«Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը (ՎՎՀ) «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակներում Դիլիջանի համայնքապետարանում համայնքի սոցիալական աշխատողի աշխատանքները ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով Դիլիջանի համայնքապետարանին նվիրաբերել է գույք։ Դիլիջան համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել նշված գույքը ընդունել որպես նվեր և ընդգրկել Դիլիջանի համայնքապետարանի գույքացանկում՝ սահմանված կարգով։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1–ին մասի 42–րդ կետով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 1.Տալ համաձայնություն «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից նվիրաբերվող գույքը ընդունելու մասին Դիլիջանի համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սահմանված կարգով «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի նվիրաբերած գույքը 53000 /հիսուներեք հազար/ ՀՀ դրամ արժեքով ընդգրկել Դիլիջանի համայնքապետարանի հաշվեկշռում, որը արտացոլված է նվիրաբերության ակտ-համաձայնագրում (Նվիրաբերության ակտ-համաձայնագիրը և նվիրաբերվող գույքի ցանկը կցվում են)։
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |