Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. հունիսի 02-ի թիվ 457-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 201 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Արթուր Կամսարի Բադալյանի կողմից ինքնակամ կառուցված 22.7քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 12062023-11-0047/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Արթուր Բադալյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 201 հասցեի ավտոտնակը՝ 22.7քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 22.7քմ հողամասը, համապատասխանաբար, 52573 դրամ և 155139 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 22.7քմ հողամասը քաղ. Արթուր Կամսարի Բադալյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 201 հասցեի ավտոտնակը՝ 22.7քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 22.7քմ հողամասը, համապատասխանաբար, 52573 դրամ և 155139 դրամ արժեքներով քաղ. Արթուր Կամսարի Բադալյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |