Այսօր: Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 177
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՄԱԶ ՄԱԿՆԻՇԻ ԱՂԲԱՏԱՐ ՄԵՔԵՆԱՆ ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԳՈՒՅՔԱՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ձեռքբերված ՄԱԶ-4371C0-542-011 մակնիշի  (շարժիչ՝ M0152967, VIN N X5H44917AN0000005) աղբատար մեքենան՝  32800000 /երեսուներկու միլիոն ութ հարյուր հազար/ ՀՀ դրամ արժողությամբ, սեփականության իրավունքով նվիրաբերում է Դիլիջան համայնքին։ Դիլիջան համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել նշված աղբատար մեքենան ընդունել որպես նվեր և ընդգրկել Դիլիջանի համայնքապետարանի հաշվեկշռում՝ սահմանված կարգով։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1–ին մասի 42–րդ կետով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․    

1.Տալ համաձայնություն ՄԱԶ-4371C0-542-011 մակնիշի  (շարժիչ՝ M0152967, VIN N X5H44917AN0000005) աղբատար մեքենան՝  Դիլիջանի համայնքապետարանին նվիրելու առաջարկությանը:

2. Սահմանված կարգով ՄԱԶ-4371C0-542-011 մակնիշի  (շարժիչ՝ M0152967, VIN N X5H44917AN0000005) աղբատար մեքենան՝ /երեսուներկու միլիոն ութ հարյուր հազար/ ՀՀ դրամ արժողությամբ ընդգրկել Դիլիջանի համայնքապետարանի հաշվեկշռում։

3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner