Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ և 42-րդ կետերի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝ 1. Հաստատել Դիլիջանի քաղաքաշինական և ներդրումների խրախուսման խորհուրդը հետևյալ կազմով՝
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ- լիազոր ներկայացուցիչ՝ Ռոբերտ Ղարաքեշիշյան,
2) «Դիլիջան Դեվելոփմենթ հիմնադրամ»- լիազոր ներկայացուցիչ՝ «Իմպուլս Մենեջմենթ Քոմփանի» ՓԲԸ-ի տնօրեն ՝ Հրանտ Բաբասյան,
3) «Դիլի Թաուն» ՍՊԸ - լիազոր ներկայացուցիչ՝ Սուրեն Մելիքյան,
4) «Կացարաններ» ՍՊԸ - լիազոր ներկայացուցիչ՝ Արտաշես Մովսեսյան,
5) «Հ և Տ Հակոբյաններ» ՍՊԸ - լիազոր ներկայացուցիչ՝ Վաչագան Գևորգյան,
6) Արման Բազինյան - համայնքի ավագանու անդամ,
7) Հարություն Հարությունյան- համայնքի բնակիչ, ճարտարապետ,
8) Գևորգ Մակվեցյան- համայնքի բնակիչ, նկարիչ,
9) Արսեն Կոխլիկյան- համայնքի բնակիչ, շինարար:
2. Ուժը կորցրած ճանաչել Դիլիջանի համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 15-ի թիվ 10-Ա որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: |