Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. հունիսի 02-ի թիվ 459-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 76/5 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Արմեն Պարգևի Թալանչյանի կողմից ինքնակամ կառուցված 66.04քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 12062023-11-0044/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Արմեն Թալանչյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 76/5 հասցեի բնակելի տունը՝ 66.04քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 33.1քմ հողամասը, համապատասխանաբար, 539877 դրամ և 348007 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված բնակելի տունը և վերջինիս զբաղեցրած 33.1քմ հողամասը քաղ. Արմեն Պարգևի Թալանչյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 76/5 հասցեի բնակելի տունը՝ 66.04քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 33.1քմ հողամասը, համապատասխանաբար, 539877 դրամ և 348007 դրամ արժեքներով քաղ. Արմեն Պարգևի Թալանչյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |