Համաձայն Դիլիջանի համայնքապետարանի և «ՎԻ ԻՔՍ ՍՈՖՏ» ՍՊԸ-Ի միջև 16.01.2023թ․-ի N ՀՀ-ՏՄԴՀ-ՄԱԾՁԲ-23/01 կնքված պայմանագրի, որը իրականացնում է «E Community - Համայնքների եկամուտների կառավարման էլեկտրոնային համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցումը, անհրաժեշտ է հատկացնել 3156000 (երեք միլիոն մեկ հարյուր հիսունվեց հազար) ՀՀ դրամ։ 2023թ. բյուջեով չկանխատեսված ծախսերի կամ նախատեսված ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման նպատակով համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից կատարել հատկացում 3156000 (երեք միլիոն մեկ հարյուր հիսունվեց հազար) ՀՀ դրամ։
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 90-րդ հոդվածի 6-րդ մասի և «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով ՝ Դիլիջան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և կատարել հատկացում՝ 1. Դիլիջան համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից՝ 11-01-02, «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891» (պահուստային միջոցներ) տնտեսագիտական հոդվածից 3156000 (երեք միլիոն մեկ հարյուր հիսունվեց հազար) ՀՀ դրամ հատկացնել «01-03-03» Դիլիջան համայնք /Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ /բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 4232 /համակարգչային ծառայություններ/ տնտեսագիտական հոդվածին՝ «E Community - Համայնքների եկամուտների կառավարման էլեկտրոնային համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ |