Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրի 2-րդ փողոց, 4-րդ փակուղի, տուն 10 հասցեի բնակչուհի Նինա Նիկոլայի Մանուչարյանը` սեփականության իրավունքով իրեն պատկանող BMW X5 մակնիշի 93TS999 պետհամարանիշի ավտոմեքենայի գույքահարկի ապառքների և հաշվարկված տույժերի նկատմամբ արտոնություն սահմանելու խնդրանքով (կցվում է դիմումը)։
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասի և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետի պահանջներով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 1.Սահմանել արտոնություն Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրի 2-րդ փողոց, 4-րդ փակուղի, տուն 10 հասցեի բնակչուհի Նինա Նիկոլայի Մանուչարյանին սեփականության իրավունքով պատկանող փոխադրամիջոցի գույքահարկի գծով՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի պարտավորությունների նկատմամբ՝ համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: |