Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Սաթենիկ Հայկի Ադամյանը՝ Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ. Գոշի փողոց 4-րդ նրբ. թիվ 1/1 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող 574.0քմ հողամասին կից գտնվող /Մ. Գոշի փողոց 4-րդ նրբ. թիվ 1/2 հասցեի/ 574.0քմ մակերեսով հողամասն ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 574.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասնվեցերորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ. Գոշի փողոց 4-րդ նրբ. թիվ 1/2 հասցեի 574.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 295610 /երկու հարյուր իննսունհինգ հազար վեց հարյուր տասը / ՀՀ դրամ արժեքով օտարել քաղ. Սաթենիկ Հայկի Ադամյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ. Գոշի փողոց 4-րդ նրբ. թիվ 1/2 հասցեի 574.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 295610 /երկու հարյուր իննսունհինգ հազար վեց հարյուր տասը/ ՀՀ դրամ արժեքով քաղ. Սաթենիկ Հայկի Ադամյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |