Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի վարչական սահմաններում գտնվող <<Հաղարծին>> տեղամաս, 30 քառակուսի հասցեում <<Դիլիջան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի կողմից կառուցված ագրոտաղավարների նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու գործընթացում անհրաժեշտություն է առաջացել օրինականացնել ագրոտաղավարների շինությունները, մասնավորապես՝ թվով 5 տաղավարները՝ 8,5քմ արտաքին մակերեսներով և սանհանգույցը՝ 21,12քմ արտաքին մակերեսով: Դիլիջանի համայնքի ղեկավարը համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացրել՝ <<Դիլիջան>> ազգային պարկ ՊՈԱԿ-ի կողմից կառուցված ագրոտաղավարների շինությունները, մասնավորապես՝ թվով 5 տաղավարները՝ 8,5քմ արտաքին մակերեսներով և սանհանգույցը՝ 21,12քմ արտաքին մակերեսով: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի վարչական սահմաններում գտնվող <<Հաղարծին>> տեղամաս, 30 քառակուսի հասցեում <<Դիլիջան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի կողմից կառուցված ագրոտաղավարների շինությունները, մասնավորապես՝ թվով 5 տաղավարները՝ 8,5քմ արտաքին մակերեսներով և սանհանգույցը՝ 21,12քմ արտաքին մակերեսով անվճար օրինականացնելու մասին հարցին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |