Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 34-րդ հոդվածի պահանջներով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է. 1. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ավագանու 2022թ․ փետրվարի 08-ի «Դիլիջան համայնքի ավագանու 2018թ. հուլիսի 11-ի թիվ 64-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 051-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն, մասնավորապես որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Աբազյան Լիա - հանձնաժողովի քարտուղար՝ Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ,»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ |