Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. մայիսի 31-ի թիվ 448-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 165 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Նվեր Բորիսի Թամրազյանի կողմից ինքնակամ կառուցված 61.32քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 21062023-11-0013/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Նվեր Թամրազյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 165 հասցեի ավտոտնակը՝ 61.32քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 76.3քմ հողամասը, համապատասխանաբար, 142018 դրամ և 521458 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 76.3քմ հողամասը քաղ. Նվեր Բորիսի Թամրազյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 165 հասցեի ավտոտնակը՝ 61.32քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 76.3քմ հողամասը, համապատասխանաբար, 142018 դրամ և 521458 դրամ արժեքներով քաղ. Նվեր Բորիսի Թամրազյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |