Դիլիջան համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել՝ համայնքի Մոլդովական փողոցի թիվ 1 շենքի թիվ 11, չորս սենյականոց բնակարանն ուղղակի վաճառքի միջոցով վարձակալ Սամվել Սուրենի Գևորգյանի ընտանիքին օտարելու մասին: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի սեփականություն հանդիսացող, Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 1 շենքի թիվ 11, չորս սենյականոց՝ 89,32 ք.մ. ընդհանուր մակերեսով բնակարանը, վարձակալ Սամվել Սուրենի Գևորգյանի ընտանիքին ուղղակի վաճառքի միջոցով, 133980 դրամով (մեկ քառակուսի մետրի համար սահմանված է 1500 դրամ) օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: |