ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻՑ 4937.2ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԹՎՈՎ 5 ՀՈՂԱՄԱՍԵՐԸ, ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀՈՂԵՐԻՑ 10908.3ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԹՎՈՎ 3 ՀՈՂԱՄԱՍԵՐԸ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ 200.0ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ, ԳՅՈՒՂԱՏՆՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ 36633.1ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԹՎՈՎ 2 ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջան համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացվել Դիլիջանի համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 4937.2քմ ընդհանուր մակերեսով թվով 5 հողամասերը, հատուկ պահպանվող տարածքների հողերից 10908.3քմ մակերեսով թվով 3 հողամասերը, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերից 200.0քմ մակերեսով հողամասը, գյուղատնտնտեսական նշանակության հողերից 36633.1քմ մակերեսով թվով 2 հողամասերը աճուրդի միջոցով օտարելու համաձայնություն տալու մասին հարցը` կից աղյուսակում ներկայացված աճուրդային լոտերով, մակերեսներով, պայմաններով և մեկնարկային գներով: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 3-րդ մասի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 4937.2քմ ընդհանուր մակերեսով թվով 5 հողամասերը, հատուկ պահպանվող տարածքների հողերից 10908.3քմ մակերեսով թվով 3 հողամասերը, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերից 200.0քմ մակերեսով հողամասը, գյուղատնտնտեսական նշանակության հողերից 36633.1քմ մակերեսով թվով 2 հողամասերը աճուրդի միջոցով օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջակությանը և հաստատել մեկնարկային գները` համաձայն կից աղյուսակի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |